ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ավանդական ընդունելության հյուրերի ցուցակից հանել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին:
Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը հաստատել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հրաժարվել է մասնակցել վրացական պատվիրակության հետ հանդիպումներին և չեղարկել է վարչապետ Իրակլի Կոբախիձեի ընդունելության հրավերը։
«Փոփոխությունների համար» կոալիցիայի առաջնորդ Նիկա Գվարամիան հայտարարել է, որ խորհրդարանական ընտրություններում չի ընդգրկվելու կուսակցության ցուցակում։ Սեպտեմբերի 25-ին կայացած ճեպազրույցում նա ասել է, որ մնալու է կոալիցիայի առաջնորդը, ինչպես նաև ղեկավարելու է նախընտրական քարոզարշավը։
Էկոնոմիկայի նախկին նախարար Գիորգի Քոբուլիան հայտարարել է, որ վերադառնում է քաղաքականություն, և «ակտիվ քննարկվում է» քաղաքական կուսակցություններից մեկին իր միանալու հարցը։
Վրաստանյան քաղաքացիական հասարակական կազմակերպությունների (ՀԿ) տվյալներով՝ Ճիաթուրայի մունիցիպալիտետի «Ջորջիան Մանգանեզ»-ի գործունեության դեմ բողոքող Շուքրութի գյուղի բնակիչների առողջական վիճակը պահանջում է կառավարության անհապաղ արձագանքը:
Վրաստանյան հասարակական կազմակերպություններն (ՀԿ) անօրինական են համարում Հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավարի որոշումը, ըստ որի՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան»-ի և «Ընտրի՛ր Եվրոպա»-ի տնօրենները հայտարարված են որպես «ընտրական նպատակներ հետապնդող անձինք»։ ՀԿ-ները կարծում են՝ նման գործելաոճը կարող է գործիք ծառայել քաղաքացիական շարժումների գործունեությունը և խոսքի ազատությունը սահմանափակելու համար։
Չնայած արևմտյան պատժամիջոցներին, թանկարժեք ավտոմեքենաները դեռևս մուտք են գործում Ռուսաստան, և դա արվում է Հարավային Կովկասի երկրների, այդ թվում՝ Վրաստանի միջոցով:
2024 թվականի սեպտեմբերի 30-ից Վրաստանի քաղաքացիները կկարողանան Չինաստանի Հոնկոնգ քաղաք մեկնել առանց վիզայի:
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի օրը՝ «Թբիլիսոբա»-ն, այս տարի կնշվի հոկտեմբերի 5-ին և 6-ին:
Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) Վրաստանի 2024 թվականի տնտեսական կանխատեսումը 5 տոկոսից բարձրացրել է 7 տոկոսի։
Վրաստանյան «Մթավարի արխի» հեռուստաընկերության տեղեկություններով՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեի և ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Դավիթ Զալկալիանիի միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել, որից հետո Զալկալիանին որոշել է հրաժարական տալ։
Ռուսաստանի օկուպացիոն ուժերի ներկայացուցիչներն օկուպացված Հարավային Օսիայի Արցևի գյուղի շրջակայքում սեպտեմբերի 24-ին ապօրինաբար ձերբակալել են Վրաստանի քաղաքացու։