Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Ստրասբուրգի դատարան) Վրաստանում 2019-ի հունիսի 20-ի հայտնի «Գավրիլովի գիշեր»-վա իրադարձությունների գործերը փոխանցել է Մեծ պալատի քննարկմանը:
Վրաստանի ազգային հարկադիր կատարման բյուրոն հեռուստաընկերությունների (ՀԸ) նկատմամբ երկակի ստանդարտներ է կիրառում:
Ըստ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) հասարակական կազմակերպության (ՀԿ)` Հակակոռուպցիոն բյուրոյի և դատարանի ռեպրեսիվ միջոցները կարող են անհնարին դարձնել «Ընտրի՛ր Եվրոպան» կազմակերպության քաղաքացիական ակտիվությունը։
Հակակոռուպցիոն բյուրոյի գնահատմամբ` «Transparency International-Վրաստան»-ը և նրա տնօրեն Էկա Գիգաուրին ընտրական նպատակներ հետապնդող սուբյեկտներ են։
Եվրամիության (ԵՄ) դրոշով կինը՝ Նանա Մալաշխիան, որ դարձել է մարտյան բողոքի ցույցերի խորհրդանիշը, միացել է ընդդիմադիր «Փոփոխությունների համար» կոալիցիային։
Ըստ ԱՄՆ դեսպանատան՝ իրենք չեն հայտարարի հնարավոր պատժամիջոցների կիրառման մասին, թեև պնդում են, որ իրենց շատ մտահոգում են Վրաստանի կառավարության հակաժողովրդավարական գործողությունները։
Վրաստանում առաջիկա` հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, ընտրողների շրջանում մի շարք հարցեր են ծագում։ Այն քաղաքացիները, որ ունեն ընտրական իրավունք, սակայն ընտրությունների օրը չեն կարող ընտրատարածք այցելել, հնարավորություն ունեն դիմելու Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ), որպեսզի ընտրություն կատարեն շրջիկ քվեատուփի միջոցով։
Վրաստանում ուսուցիչների նոր ուսումնական տարվա առաջին աշխատավարձը կփոխանցվի մինչև սեպտեմբերի ավարտը:
Վրաստանից Բելառուս վերադարձած Բելառուսի քաղաքացուն դատելու են երկու քրեական մեղադրանքով։
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը սոցցանցերում, ամերիկյան Ջորջիա նահանգի փոխարեն, սխալմամբ հրապարակել է Վրաստանի լուսանկարը։
Վրաստանի Հակակոռուպցիոն բյուրոյի տվյալներով՝ 2024 թվականի հուլիսի 1-ից սեպտեմբերի 12-ը նախընտրական կուսակցությունները որպես նվիրատվություն ստացել են, ընդհանուր առմամբ, 9 միլիոն 571 հազար 423 լարի։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կարծիքով` իշխող «Վրացական երազանք»-ը գիտի, որ չի հաղթելու ընտրություններում, և որ իշխանությունը պահպանելու համար անհրաժեշտ կլինի առճակատում։
Վրաստանի 12-րդ դասարանի պատմության դասագրքի վերաբերյալ կրթության, գիտության և երիտասարդության (ԿԳԵ) նախարարությունը հայտնել է, որ 2024 թվականին հրապարակում չի հայտարարվել։
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության (ԿԳԵ) փոխնախարար Նոդար Պապուկաշվիլին սեպտեմբերի 23-ին հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության պատվիրակությանը:
Անձնական տվյալների պաշտպանության ծառայությունը տեղեկացրել է, որ ստուգման շրջանակներում ուսումնասիրել է «Ռայդտեղ Ջորջիա» ՍՊԸ-ի կողմից անձնական տվյալների հնարավոր ապօրինի փոխանցման փաստն այլ պետության։ Ընկերությունը տաքսի ծառայություններ է առաջարկել Վրաստանի օգտատերերին Yandex GO (ուղևորների համար) և Yandex Pro (վարորդների համար) հավելվածների միջոցով։