Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարի պաշտոնակատար Թամար Գաբունիան հայտնել է, որ կորոնավիրուսի տարածման միտումը նվազում է, և համաճարակային իրավիճակը կայուն է:
Սեպտեմբերի 21-ից Վրաստանում մեկնարկում է սեզոնային գրիպի դեմ պատվաստումը։
Վրաստանում, ակտիվ գրանցված մեքենաների թվի աճին զուգահեռ, նվազում է ամենամյա պարտադիր տեխզննման կենտրոններ ներկայացող ավտոտերերի թիվը։
Վրաստան արևածաղկի ձեթի հիմնական ներկրող երկրում՝ Ռուսաստանում, թե՛ ապրանքի ինքնարժեքը, թե՛ ձեթի մաքսատուրքը նվազում է, հետևաբար, նվազում է արտահանվող ապրանքների գինը։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին անդրադարձել է Եղիսաբեթ 2-րդի հուղարկավորության արարողության ժամանակ արված իր լուսանկարի շուրջ սկսված արձագանքներին։
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիայի հայտարարության լույսի ներքո Վրաստանը պետք է էլ ավելի զգոն և զգույշ լինի, որպեսզի վտանգի մեջ չհայտնվի։
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին շնորհակալություն է հայտնել ոստիկաններին Քութայիսիի «Վրաստանի բանկի» (Bank of Georgia) մասնաճյուղում անցկացված հաջող միջոցառման համար։
Նյու Յորքում ՎՈւԱՄ (Վրաստան, Ուկրաինա, Մոլդովա և Ադրբեջան) տարածաշրջանային կազմակերպության ձևաչափով տեղի է ունեցել Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների (ԱԳՆ) հանդիպումը։
Վրաստանի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Իլիա Դարչիաշվիլին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել է Հունաստանի Հանրապետության ԱԳ նախարար Նիկոս Դենդիասին:
Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ։
Ցոտնե Կղավլաշվիլին նշանակվել է Վրաստանի գլխավոր աուդիտորի պաշտոնում. Վրաստանի խորհրդարանը այս պաշտոնում նրան ընտրել է 87 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ:
Եվրախորհրդարանական Մարինա Կալիուրանդիի կարծիքով՝ Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը պետք է լինի ներառական:
Քեթևան Ծամեբուլիի պողոտայի և Մելիքիշվիլիի փողոցի վերականգնման աշխատանքների պատճառով մայրաքաղաքում խցանումներ են առաջացել, ինչի համար էլ Թբիլիսիի քաղաքապետը ներողություն է խնդրում՝ հայցելով բնակչության ներողամտությունը։
Վրաստանի մունիցիպալ զարգացման հիմնադրամը Մառնեուլիի մունիցիպալիտետի Չանախչի գյուղի դպրոցի շինարարական աշխատանքները շարունակելու համար 1 միլիոն 58 հազար 545 լարիի մրցույթ է հայտարարել։
Թբիլիսիի քաղաքապետարանի տրանսպորտի և քաղաքաշինության գործակալության ղեկավար Վիկտոր Ծիլոսանին ասել է, որ Թբիլիսիի ավտոբուսների պարկը անարգել սպասարկում է ընթացիկ ուղևորահոսքը։