Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիքովանիի հրավերով Հայաստանի Հանրապետության (ՀՀ) պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 1-ին պաշտոնական այցով ժամանել էր Վրաստան: Չիքովանին հյուրընկալել էր Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։
«Կանաչներ/Եվրոպական ազատ դաշինք»-ի անդամ, Եվրախորհրդարանի չեխ պատգամավոր Մարկետա Գրեգորովայի կարծիքով, Վրաստանում ընդդիմության գործունեության արգելքը հակասում է ժողովրդավարության սկզբունքներին, ինչին հետևելու է իշխող ուժի մենիշխանությունը երկրում
Վաշինգտոնը Թբիլիսիի վերաբերյալ որոշում կկայացնի՝ ելնելով այն հանգամանքից, թե ինչպես կանցնեն վրաստանյան խորհրդարանական ընտրությունները, Թբիլիսիի ամենամյա միջազգային համաժողովում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի նախկին բարձրաստիճան պաշտոնյա Դենիել Ֆրիդը:
Ջորջ Բուշի նախագահական ինստիտուտի տնօրեն Դեյվիդ Կրամերը հայտարարել է, որ «գործակալների մասին» օրենքի ընդունումը մեծ սխալ է։
Վրաստանում բնապահպանական հարցերով զբաղվող «Էկո կենտրոն» հասարակական կազմակերպությունը հայտարարել է, որ կգրանցվեն «գործակալների ռեեստրում», քանի որ գրանցումից հրաժարվելու դեպքում սպասվող տուգանքը հետագայում «կսահմանափակի իրենց գործունեությունը»։
Հոկտեմբերի 26-ի Վրաստանի խորհրդարանական ընտրություններին ցուցակագրվել է 27 կուսակցություն։
2024 թվականի հունվարի 1-ից օգոստոսի 14-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանի քաղաքացիություն է ստացել 1295 մարդ։
Ազգային բանկի տվյալներով՝ 2024 թվականի հուլիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, առևտրային (կոմերցիոն) բանկերի նկատմամբ բողոքների թիվն աճել է գրեթե 47 տոկոսով։
Շուտով «Studio Reporter»-ը կցուցադրի նոր ֆիլմ՝ «Սիղալբիս ցիտադելի» («Կեղծիքի միջնաբերդ»):
Սեպտեմբերի 1-ից մոտոցիկլետներին և մոպեդներին թույլատրվել է տեղաշարժվել ավտոբուսների երթևեկելի գոտով։
«TBC Capital» անշարժ գույքի վերանայման համաձայն՝ հուլիսին բնակելի տների վարձակալության գները նվազել են։
32-ամյա պարաբազկամարտիկ Մարինե Փուտկարաձեն աշխարհի չեմպիոն է։ Այս տիտղոսը նա նվաճեց Մոլդովայում կայացած առաջնությունում։
Ոսկե մեդալը վերադարձրին վրացի պարալիմպիական մարզիկ Գիգա Օչխիկիձեին։
Շաբաթ օրը՝ օգոստոսի 31-ին, Վրաստանի Սահմանադրական դատարանում (ՍԴ) ավարտվել է սովորականից երկարատև կանոնակարգային նիստը, որտեղ քննարկվում էր «գործակալների օրենք»-ը։
Սեպտեմբերի 2-ին լրացավ «գործակալների ռեեստր»-ում ինքնակամ գրանցման վերջնաժամկետը: