Վրաստանի պետական գնումների գործակալության հրապարակած տեղեկատվությունից պարզ է դառնում, որ այս տարվա սեպտեմբերին Վրաստանի կառավարությունը վառելիքը կգնի ավելի էժան, քան օգոստոսին էր։
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ 2022 թվականի օգոստոսին, նախորդ ամսվա համեմատ, Վրաստանում գնաճը կազմել է 0,1 տոկոս, իսկ տարեկան գնաճը՝ 10,9 տոկոս։
2022 թվականի հուլիսի դրությամբ Վրաստանի պետական սահմանը հատվել է ընդհանուր առմամբ 2 մլն 107 անգամ (մուտք, ելք):
«Մեկուսացման և կարանտինի կանոնների մասին» Վրաստանի կառավարության 2020 թվականի մայիսի 23-ին ընդունած որոշման մեջ փոփոխություն է կատարվել, ըստ որի փաստաթղթից հանվել է 24-րդ կետի «բ» ենթակետը։
2018-2022 թվականներին Վրաստանի նախագահի հրամանագրով Վրաստանի քաղաքացիություն է ստացել 13 հազար 575 օտարերկրացի, նրանցից 5 հազար 111-ի դեպքում վերականգնվել է Վրաստանի քաղաքացիությունը, իսկ 8 հազար 382-ին Վրաստանի քաղաքացիություն է շնորհվել բացառիկ կարգով։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ նախագահի աշխատակազմում կայացած ճեպազրույցում մի շարք հայտարարություններ է արել:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին լրագրողների հետ զրույցում քննադատել է քաղաքական որոշ գործիչների կողմից ԱՄՆ-ի հասցեին հնչող մեղադրանքները։
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով՝ Վրաստանի կառավարությունը չի շեղվել եվրոպական ընտանիքին միանալու ճանապարհից։
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն արձագանքել է TV Pirveli-ի ուղիղ եթերում լրագրող Մայա Մամուլաշվիլիի հնչեցրած արտահայտությանը, թե ընդամենը մեկ տենդերից քաղաքային իշխանության ղեկավարը 60 մլն է ստացել։
Ռուսաստանի պետդուման ողջունել է «աբխազների ցանկությունը» միանալու Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանը, «Говорит Москва»-ին ասել է պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը:
Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիան մեկնաբանել է աբխազական հասարակության շրջանում ներկա քննարկումը, որը վերաբերում է Բիճվինթայի ծովային (ջրային) տարածքի և առափնյա հատվածի մի մասը Ռուսաստանին փոխանցելուն:
Թբիլիսիի արվարձանային թաղամասերից մեկում՝ Վարկեթիլիում բացվել է Արդարադատության տան նոր մասնաճյուղ։
Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը հրաժեշտի հանդիպումներ է ունեցել Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիի և ԱԳ նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիայի հետ։
Ախալքալաքի շրջանային դատարանն ամբողջությամբ ընդունել է դատախազության ներկայացրած ապացույցները և մեղադրյալին մեղավոր է ճանաչել կնոջ ընտանիքի հինգ անդամների սպանության փորձի մեջ։
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) հետաքննություն է սկսել սոցցանցերում տարիներ շարունակ «Վեձեբ» («Փնտրում եմ») խմբի տարածած՝ ծննդատներից նորածինների ենթադրյալ ապօրինի վաճառքի փաստերի վերաբերյալ։