ԱՄՆ կառավարությունն ինքնուրույն է որոշումներ կայացնում, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը՝ արձագանքելով Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի՝ ԱՄՆ-ի պատժամիջոցների վերաբերյալ հայտարարությանը:
ԵՄ արտաքին և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելը կոչ է անում Վրաստանին հետ կանչել ԼԳԲՏ իրավունքների և խոսքի ազատությունը սահմանափակող օրենքը, որը երրորդ ընթերցմամբ խորհրդարանն ընդունել է սեպտեմբերի 17-ին։
Միջազգային իրավապաշտպան Freedom House կազմակերպությունը դատապարտում է Վրաստանի խորհրդարանի կողմից հոմոֆոբ օրենսդրական փաթեթի ընդունումը, որը գրաքննություն է պարտադրում և սահմանափակում ԼԳԲՏ անձանց իրավունքները։
ԱՄՆ Կոնգրեսում գործող Եվրոպական անվտանգության և համագործակցության հանձնաժողովը, որը հայտնի է որպես «Հելսինկյան հանձնաժողով», արձագանքել է սեպտեմբերի 16-ին Վրաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ սահմանված պատժամիջոցներին:
Ոստիկանության երկու բարձրաստիճան պաշտոնյաների և «Ալտ-Ինֆո»-ի երկու ղեկավարների նկատմամբ պատժամիջոցներից հետո Վրաստանի Ազգային բանկը (ԱԲ) հայտարարություն է տարածել միջազգային պատժամիջոցների կիրարկման ձևի վերաբերյալ։ Բանկում պարզաբանում են, որ Վրաստանի քաղաքացիների նկատմամբ պատժամիջոցների կիրառման դեպքում այլ կանոն է կիրառվում։
Վրաստանում նպաստառուների թիվն ավելացել է: Սոցիալական ծառայությունների գործակալության տեղեկատվության համաձայն՝ օգոստոսին կենսապահովման նպաստ է ստացել 454 հազար 112 քաղաքացի։
Ռուսաստանի Դաշնության Խորհրդի միջազգային հարաբերությունների կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը արձագանքելով Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատավավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի հայտարարությանը, ասել է, որ «վերջին 16 տարիների ընթացքում Վրաստանը քաղաքականապես արթնացել է»։
Վրաստանում համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ աճել է:
Վրաստանի էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ British Airways-ը վրացական ավիաշուկա կմտնի 2025 թվականից: Ավիաընկերությունը Լոնդոն-Թբիլիսի ուղիղ չվերթներ կիրականացնի շաբաթական 4 անգամ։
Վրաստանի սահմանային ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել հնդկական դրոշով նավթատար NAV DURGA նավը Վրաստանի տարածքային ջրերում նավագնացության կանոնները խախտելու համար։