Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին պաշտոնական այցով ժամանել էր Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի: Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Փաշինյանի Թբիլիսի այցի շրջանակներում մամուլի համար հանդես են եկել ամփոփիչ հայտարարություններով։
Վրաստանի և Հայաստանի միջև տնտեսական պարամետրերը կրճատվել են. խոսքը առևտրի, զբոսաշրջության և ներդրումների մասին է։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկու ընդդիմադիր խմբերի կոչ է արել միավորվել գալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։
Վրաստանյան «Ֆորմուլա» հեռուստաընկերության պատվերով հասարակական կարծիքը հարցումներով պարզող Edison Research կազմակերպության տվյալներով, եթե վաղը Վրաստանում կայանային խորհրդարանական ընտրություններ, ապա հարցվածների ընդամենը 34 տոկոսը կքվեարկեր իշխող «Վրացական երազանք» կուսակցության օգտին:
Զուրաբիշվիլին ասել է. «Ես ոչ մի տեղ չեմ գնա և ոչ մի բանից չեմ հրաժարվի»:
ԱՄՆ սենատոր Ջին Շահինը «Ամերիկայի ձայն»-ի վրացական խմբագրությանը տված հարցազրույցում խոսել է վարչապետի հետ ունեցած հանդիպման մասին:
Սեպտեմբերի 15-ի երեկոյան Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո մայրաքաղաք Սոխումիի արվարձաններից մեկում հարձակման են ենթարկվել լրագրող, Абхазский портал Telegram-յան ալիքի ադմինիստրատոր Դավիթ Գոբեչիան և ХарахПицунда («Մեր Բիճվինթա») շարժման ներկայացուցիչ Լիա Ագրբան։
«Գործակալների մասին օրենքի» դեմ ցույցի ժամանակ ձերբակալված Գիորգի Շանիձեն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման։ Որոշումը կայացրել է դատավոր Միխեիլ Ջինջոլիան։
Վրաստանում սեպտեմբերի 16-ից մեկնարկել է 2024-2025 ուսումնական տարին: Այս տարվանից վրաստանյան հանրակրթական դպրոցներում մի շարք փոփոխություններ են գործելու:
Սեպտեմբերի 16-ին Վրաստանում ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանն այցելել է Թբիլիսիի թիվ 104 հանրային հայկական դպրոց։
Վրաստանի դպրոցներում նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիորգի Ամիլախվարին այցելել է Թբիլիսիի 160-րդ հանրային դպրոց և շնորհավորել ուսուցիչներին ու աշակերտներին դասապրոցեսի մեկնարկի կապակցությամբ։
Դպրոցներում 12-րդ դասարանցիների համար կփոխվի ժամային գրաֆիկը:
2024 թվականի II եռամսյակում Վրաստանում ամսական միջին անվանական աշխատավարձը, նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ, աճել է 11,1 տոկոսով (200,4 լարի) և կազմել 2004 լարի 9 թեթրի։
Դեպի Վրաստան դրամական փոխանցումները (տրանսֆերտները) նվազել են: