Երեկվա օրը համառոտ. սեպտեմբերի 10

Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռոբին Դաննիգանը Բաթումիում լրագրողներին ասել է, որ վերջին մի քանի ամսվա ընթացքում օտարերկրյա աջակցության մասին բազմաթիվ կեղծ տեղեկություններ են տարածվել։

Ամերիկայի Միացյալ Նահանգները դադարեցրել է Իլիայի պետական ​​համալսարանի Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի ֆինանսավորումը։

Վրաստանում 150-ից ավելի դպրոց 2024-2025 ուսումնական տարին իր դպրոցի մասնաշենքում չի սկսի:

Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’ֆլահերթին նամակ է հղել Վրաստանի խորհրդարանի նախագահին և խնդրել խորհրդարանի անդամներին ձեռնպահ մնալ «Ընտանիքի և փոքրամասնությունների պաշտպանության» օրինագծի հաստատումից (հայտնի է որպես հակաԼԳԲՏ օրինագիծ)։

Վրացական «Մթավարի արխի» լրատվամիջոցը գրել է, որ Վրաստանում սկսել է գործել ռուսական «Օզոն» էլեկտրոնային հարթակը։

Վրաստանի քաղաքացի Լեքսո Սամխարաձեն, որ «ռուսական օրենք»-ին աջակցելու համար պատգամավոր Վիկտոր Ջափարիձեին «ստրուկ» էր անվանել, սեպտեմբերի 9-ին տուգանվել է 1000 լարիով։

2024 թվականի առաջին կիսամյակում Վրաստանում անհետ կորել է 52 մարդ. 27-ը հայտնաբերվել են, 4-ը` մահացած, իսկ 25 մարդ մինչ օրս անհետ կորած է համարվում։

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների համաձայն՝ 2024 թվականի երկրորդ եռամսյակում Վրաստանում իրականացված ուղղակի օտարերկրյա ներդրումների ծավալը, 2023 թվականի եռամսյակի ճշգրտված տվյալների համեմատ, աճել է 10,3 տոկոսով և կազմել 574,3 միլիոն ԱՄՆ դոլար։

Ըստ «Galt & Taggart»-ի (առաջատար ներդրումային ընկերություն Վրաստանում — հեղ.)` Վրաստանն այս տարի զբոսաշրջությունից 4,3 միլիարդ ԱՄՆ դոլարի (11 մլրդ 545 մլն 500 հազար լարի ) եկամուտ կստանա:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի նախաձեռնությամբ, սեպտեմբերի 13-ի ժամը 19:00-ին Օրբելիանիի պալատի դիմաց տեղի կունենա հանրային տոնակատարություն, որտեղ  նախագահը կպարգևատրի վրացի օլիմպիականներին և պարալիմպիականներին։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պատասխանել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հերթական քարոզչական ուղերձին:

Վրաստանի կառավարության մոտ հաջակցություն ադրբեջանցի լրագրող, Azel.TV-ի գլխավոր խմբագիր Աֆգան Սադիգովի՝ «Ի համերաշխություն Աֆգան Սադիգովի» խորագրով բողոքի ցույց է անցկացվել: