Թբիլիսիի քաղաքապետարանը, մասնավոր հատվածի հետ համատեղ, հայտարարել է մայրաքաղաքում և արևմտյան արագընթաց մայրուղու վրա էլեկտրական մեքենաների լիցքավորիչների տեղադրման նախագիծը:
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով, օրենսդրական փոփոխությունների համաձայն, ավարտված օբյեկտները հնարավոր է շահագործման հանձնել որոշակի պայմաններով։
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն պատասխանել է «Թբիլիսոբա» տոնի համար գրեթե 3 մլն լարիի (1 մլն դոլար) հատկացման վերաբերյալ կառավարության նիստում հնչած քննադատությանը և ասել, որ այս տարի միջոցառումները լինելու են շատ մասշտաբային, ինչը միջոցներ է պահանջում։
Ուսանողների ֆինանսավորման ծրագրի համար դիմումները կընդունվեն սեպտեմբերի 1-ից նոյեմբերի 30-ը:
«Ալիք Մեդիան» մանրամասներ է ներկայացնում, թե ով կարող է լինել որոնող ուսուցիչ:
Վրաստանի քաղաքացին Բելառուսի և Ռուսաստանի քաղաքացիներին մեղադրում է խարդախության համար:
Ոչ միայն գլոբալ, նաև Կովկասում համաճարակը և կառավարությունների կիրառած սահմանափակումները բացասաբար են անդրադարձել տնտեսության վրա։
Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունը հայտարարել է, որ հանրային պաշտպանի թեկնածու չի առաջադրելու:
Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանի խոսքով, անհրաժեշտ է, որ Վրաստանի հանրային պաշտպանի ընտրության ընթացակարգը լինի թափանցիկ ու ներառական, և դրան մասնակցեն բոլոր կողմերը:
«Լելո» ընդդիմադիր կուսակցության նախագահ Մամուկա Խազարաձեն սոցցանցերում գրառում է կատարել` կոչ անելով հետևել Եվրամիության օրինակին և Ռուսաստանի քաղաքացիների համար սահմանել 30–օրյա վիզային ռեժիմ։
Վրաստանի նախկին վարչապետի, այժմ ընդդիմադիր Գիորգի Գախարիայի հիմնադրած «Վրաստանի համար» կուսակցության անդամ Նաթիա Մեզվրիշվիլին հայտարարել է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը Եվրահանձնաժողովի 12 կետից բաղկացած պայմանների կատարման պատրանք է ստեղծում։
Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի քաղաքացիական սեկտորի կին ներկայացուցիչները հանդիպել են Աբխազիայի դե ֆակտո հանրապետությունում Ռուսաստանի դեսպան Միխեիլ Շուրգալինի հետ՝ Բիճվինթայի ծովային (ջրային) տարածքի և առափնյա հատվածի մի մասը Ռուսաստանին փոխանցելու և հարևան աբխազական հասարակության համար կարևոր այլ հարցերի շուրջ։
Ազգային բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ կայացած առևտրի արդյունքում 1 դոլարի արժեքը դարձել է 2,9036 լարի։ Ինչ վերաբերում է եվրոյին, ապա դրա փոխարժեքը կազմում է 2,9074 լարի։
Եվ վերջում՝ Վրաստանում դեռ պահպանվում են օդի բարձր ջերմաստիճանը և առանց տեղումների եղանակը։