Վրաստանի ապագա վարչապետի արտաքին քաղաքական ծրագրում առանձնահատուկ նշանակություն է տրվում եվրաինտեգրման նկրտումներին և ռազմավարական գործընկերների հետ համագործակցության խորացմանը, որպեսզի երկիրը կարողանա հասնել իր հիմնական նպատակին՝ ինքնիշխանության ամրապնդմանը և տարածքային ամբողջականության վերականգնմանը խաղաղ ճանապարհով։
Թբիլիսիի Հեյդար Ալիևի անվան ափին (Կրծանիսի թաղամաս, նախկին «Արագվի» ռեստորանի տարածքում) բազմահարկ բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու նպատակով Թբիլիսիի քաղաքապետարան դիմում է ներկայացվել:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) փետրվարի 5-ի հայտարարությունը, ըստ որի՝ Վրաստանի տարածքում հայտնաբերվել է մինչև 14 կգ C-4 տեսակի պայթուցիկ, որն Ուկրաինայի Օդեսա քաղաքից Ռումինիայի, Բուլղարիայի և Թուրքիայի տարածքով բերվել է Վրաստան՝ այս տարվա հունվարի 19-ին Ռուսաստանի Վորոնեժ քաղաք տեղափոխելու համար, փոխանցում է radiotavisupleba.ge լրատվականը:
«Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) ընդդիմադիր կուսակցության նախկին նախագահ Նիկա Մելիան հայտարարել է, որ բազմաթիվ պատճառներից ելնելով ՄԱՇ-ի հիմնադիր Միխեիլ Սաակաշվիլիի հետ երբեք նույն ուժում չի լինի։
2023 թվականին հեռուստատեսային գովազդից եկամուտներն աճել են 13,7 մլն լարիով։
Վրաստանի նորանշանակ վարչապետ Իրակլի Կոբախիձեն փետրվարի 20-21-ը առաջին արտասահմանյան այցը կկատարի Բրյուսել։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրամանագիր է ստորագրել Իրակլի Կոբախիձեին վարչապետի պաշտոնում նշանակելու մասին: