![](https://www.aliq.ge/wp-content/uploads/2025/01/Screenshot-2025-01-03-130733.png)
Վրաստանի նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր Գիորգի Գախարիայի «Վրաստանի համար» կուսակցությունն արձագանքել է ճապոնական լրատվամիջոցի հոդվածին, ըստ որի՝ Վրաստանի դեսպանը Տոկիոյում հանդիպել է «Վրացական երազանք»-ի հիմնադիր և պատվավոր նախագահ, օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի որդուն՝ Ուտա Իվանիշվիլիին, նրան «ճամպրուկ» հանձնել:
«Վրացական երազանք»-ի ընտրած 6-րդ նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին փետրվարի 6-ին ստորագրել է օրենքների փաթեթ, որը նույն օրն ընդունել է «Վրացական երազանք»-ի միակուսակցական խորհրդարանը: Ստորագրված օրենքներն արդեն հրապարակվել են «Օրենսդիրի տեղեկագրում» և ուժի մեջ են։
«Վրացական երազանք»-ի միակուսակցական խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունել է օրենսդրական փոփոխությունների փաթեթ՝ կապված հավաքների ու ցույցերի կանոնների խստացման ու վարչական պատասխանատվության հետ։
Վրաստանի Ռուսթավի քաղաքում գտնվող «Ռուսթավի փոլադի» («Ռուսթավի պողպատ») ընկերության մոտ 300 աշխատակիցներ փետրվարի 7-ի առավոտից թողել են աշխատավայրն, ի նշան բողոքի հավաքվել գործարանի գլխավոր գրասենյակի մոտ։ Նրանք պահանջում են աշխատավարձերի բարձրացում, բացի այդ հետ կանչել հունվարից աշխատանքից ազատված բոլոր աշխատակիցներին։
Փետրվարի 13-ին Ստրասբուրգում Եվրախորհրդարանը կքվեարկի «Վրաստանում քաղաքական իրավիճակի վատթարացման մասին» բանաձևի շուրջ։
Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) աշխատակից Նինի Գոգինաշվիլին լքել է պաշտոնը:
Մզիա Ամաղլոբելին արդեն 27 օր է, ինչ գտնվում է լիակատար հացադուլի մեջ։ Նա այս պահին շարունակում է մնալ «Վիվամեդ» կլինիկայում։ Վրաստանի Հատուկ քննչական ծառայությունից (ՀՔԾ) հայտնել են, որ «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» լրատվամիջոցների հիմնադիր Մզիա Ամաղլոբելիի քրեական գործի հետ առնչություն ունեցող 10 ոստիկան է հարցաքննվել:
«Լելո» կուսակցության անդամ Վեփխիա Կասրաձեն քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է «Վիվամեդ» կլինիկա։
Եվրամիության երկրների դեսպանները հանդիպել են Թբիլիսիում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների ընտանիքների անդամների հետ։
Եվրոպամետ ցույցերի ժամանակ ձերբակալված քաղաքացիների ընտանիքների հետ հանդիպումից հետո Լեհաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել։ Դիվանագիտական ներկայացուցչությունը համերաշխություն է հայտնել քաղբանտարկյալներին։
Վրաստանի «Սոցիալական արդարության կենտրոն» (SJC) հասարակական կազմակերպության տվյալներով, ադրբեջանցի լրագրող, Azel.TV-ի գլխավոր խմբագիր Աֆգան Սադիգովի վիճակը փետրվարի 5-ին ծայրահեղ ծանրացել է, մի քանի ժամ անգիտակից վիճակում է եղել։ Սադիգովը Թբիլիսիում արտահանձնման կալանքի տակ է գտնվում: