«Վրաստանի բանկային ասոցիացիան» (ՎԲԱ) քաղաքացիներին զգուշացնում է Ռուսաստանից փոխանցված գումարների կանխիկացման անօրինականության մասին։
«Վրաստանի լրագրողական էթիկայի խարտիան» կոչ է արել խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիին` չեղարկել օրենսդիր մարմնի զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հավատարմագրումը սահմանող կարգը։
ISET հետազոտական ինստիտուտի մշակած «Խաճապուրիի ինդեքս»-ի համաձայն, 2023 թվականի հունվարին խաճապուրիի ինդեքսի աճի միտումը շարունակվել է, և մեկ ստանդարտ իմերեթական խաճապուրիի պատրաստման արժեքը կազմել է 6,93 լարի։
Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը սահմանել է հանրակրթական դպրոցների I-XII դասարանցիների էքստեռն ձևով քննություն տալ ցանկացողների ծրագիրը, ցանկացողների գրանցման և քննությունների ժամկետները։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ, Ժնևի միջազգային բանակցությունների համանախագահ Տոյվո Կլաարի և Ժնևի միջազգային քննարկումներում ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է Վրաստանի օկուպացված տարածքներում տիրող իրավիճակը:
«Ժողովրդավարության հետազոտությունների ինստիտուտ» (DRI) հասարակական կազմակերպությունը (ՀԿ) հրապարակել է «Բողոքի ակցիաները դիտարկման տակ» վերնագրով զեկույց, որը ներառում է 2022 թվականի փետրվարի 1-ից մինչև 2023 թվականի հունվարի 1-ը Թբիլիսիում և Ռուսթավիում ակտիվիստների, քաղաքական կուսակցությունների ցույցերի և ելույթների դիտարկման արդյունքները, զեկույցում նշվում են նաև, այսպես կոչված, «ծայրահեղ աջ» խմբերի հավաքի դիտարկման արդյունքները։
Ռուսաստանի Դաշնության խորհրդի միջազգային կոմիտեի նախագահ, ՌԴ արտաքին գործերի (ԱԳ) նախկին փոխնախարար Գրիգորի Կարասինն իր Telegram-յան ալիքում «Ժնևյան քննարկումների» հետաձգումը կապել է ԱՄՆ-ի ոչ խաղաղ նպատակների հետ և հայտարարել անկայունության մասին։
Վրաստանի չորրորդ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, Վրաստանի և այլ պետությունների քաղաքական նախկին առաջնորդները համատեղ հայտարարություն են տարածել՝ պահանջելով Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին տեղափոխել արևմտյան բժշկական հաստատություն։
Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 2022 թվականի ընթացքում երկրում տեղի է ունեցել 7 517 ճանապարհատրանսպորտային պատահար, 430 մարդ զոհվել է, 5 469-ը՝ տուժել։
«Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) ընդդիմադիր կուսակցությունը դադարեցնում է իր աշխատանքը խորհրդարանում և անցնում արտակարգ ռեժիմի, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նոր նախագահ Լևան Խաբեիշվիլին։
Փետրվարի 7-ի առավոտյան Թբիլիսիի մետրոյում գնացքների շարժի պատճառ է դարձել լարման անկումը: