Երեկվա օրը համառոտ. փետրվարի 6

Արևմտյան երկրների կիրառած պատժամիջոցները և ներքաղաքական ճգնաժամն արդեն մասամբ ազդել են Վրաստանի տնտեսության վրա:

Ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Մարտա Կոսի կարծիքով` Վրաստանում վերջին զարգացումները «տագնապալի են»:

Փետրվարի 6-ին Վրաստանի հանրային պաշտպանը կազմել է բժիշկների խումբ՝ «Բաթումելեբի» և «Նեթգազետի» լրատվամիջոցների կալանավորված հիմնադիր և տնօրեն Մզիա Ամաղլոբելիին մատուցվող բժշկական ծառայությունների համապատասխանությունը գնահատելու համար։

Ամաղլոբելին, ենթադրաբար, կմնա կլինիկայում հետազոտությունների համար:

Վրաստանի «Հանրային ծառայության բյուրո»-ի լուծարումը ևս մեկ ռեպրեսիվ քայլ է՝ հաշվի առնելով երկրում տեղի ունեցող իրադարձությունները և պետական ​​ծառայողների բողոքները:

Փետրվարի 2-ին Աղմաշենեբելիի պողոտայում, Tbilisi Mall-ի հարակից տարածքում, ճանապարհը փակելու փորձի համար ձերբակալված ութ անձանց համար դատարանը խափանման միջոց է սահմանել գրավը։

Փաստաբան Էլգուջա Ավսաջանիշվիլիի խոսքով՝ փետրվարի 6-ին, ժամը 03:00-ի սահմաններում վարչական կարգով Ճավճավաձեի պողոտայում ձերբակալվել են ուսանողներ Աչի Գոչիտաշվիլին, Լուկա Խիզաձեն և Գիորգի Բարբաքաձեն։

Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին հայտարարել է, որ երկու օր առաջ դիմակավորված երկու անձ (տիտուշկաներ) հայտնվել են իր տան մոտ և հայհոյախառն խոսքեր ասել:

Վրաստանի հանրային պաշտպանի գրասենյակից հայտնել են, որ փետրվարի 5-ին դիմել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին և խնդրել իրավական կարծիք ներկայացնել «Վրացական երազանք»-ի նախաձեռնած օրենքների նախագծերի վերաբերյալ։

«Վրացական երազանք»-ի միակուսակցական խորհրդարանում ստեղծվել է նախկին իշխանության՝ «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության կառավարության գործունեությունը հետաքննող հանձնաժողով: Հանձնաժողովի անվանումն է՝ «Վրաստանի խորհրդարանի 2003-2012 թվականներին ռեժիմի և վարչակարգի քաղաքական պաշտոնյաների գործունեությունը հետաքննող ժամանակավոր քննչական հանձնաժողով»։