Փետրվարի 1-ին վրաց-հայկական Սադախլո-Բագրատաշեն սահմանը հատող Վրաստանի և Հայաստանի երկքաղաքացիներին թույլ չեն տվել վրացական պետհամարանիշներով մեքենայով մուտք գործել Հայաստան․ ՀՀ մաքսակետում մուտքի թույլտվության փաստաթուղթ (ՎՈԶ) չեն լրացրել․ որպես պատճառ նշվել է՝ նոր օրենք է ուժի մեջ մտել:
Վրաստանում վարորդական իրավունքի քննության տեսական մասի հարցերի թիվը նվազել է. նախկինում եղած 1083 հարցի փոխարեն այժմ 921 հարց է:
Փետրվարի 10-ից Վրաստանի Քվեմո Քարթլիի շրջանի Մառնեուլիի մունիցիպալիտետում կմեկնարկեն «Աջակցություն գյուղին» ծրագրի շրջանակներում գյուղական ժողովներ-խորհրդակցությունները:
Վրաստանում կրկին նախատեսվում է խստացնել օրենսդրությունը՝ ցույցերի ազատությունը սահմանափակելու նպատակով։
Եվրոպամետ բողոքի ցույցերի 67-րդ օրը ոստիկանությունը վարչական վարույթով (173-րդ հոդվածով՝ պահանջին չենթարկվել) 31 խաղաղ ցուցարարի է բերման ենթարկել:
Վրաստանի «Մեդիապաշտպանության կոալիցիա»-ն դատապարտել է փետրվարի 2-ի բողոքի ցույցի ընթացքում անկախ լրատվամիջոցների դեմ իրականացված բռնությունն ու ահաբեկումը։
«Կոալիցիա փոփոխությունների համար» քաղաքական ուժի առաջնորդներից Նիկա Մելիան, ում ոստիկանությունը բերման էր ենթարկել Tbilisi Mall-ի մոտ բողոքի ակցիայի ժամանակ, ազատ է արձակվել։
ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, հանրապետական կոնգրեսական Ջո Ուիլսոնն արձագանքել է Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) աշխատակիցների կողմից ակտիվիստների տների խուզարկությանն ու ձերբակալությանը:
ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի հարցով նախկին գլխավոր տնօրեն Մայքլ Քարփենթերը X սոցիալական հարթակում արձագանքել է Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին և տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են ոստիկանները հարձակվում խաղաղ ցուցարարների վրա:
Լիտվայի արտաքին գործերի նախարարը X սոցիալական հարթակում դատապարտել է Վրաստանում իրականացվող դաժան բռնաճնշումները։
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը X սոցիալական ցանցում դատապարտել է Թբիլիսիում խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանության դաժան բռնությունները։
Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) հատուկ հանձնարարությունների վարչության օպերատիվ պլանավորման բաժնի նախկին պետ Իրակլի Շայշմելաշվիլիի եղբայրը՝ Բախվա Շայշմելաշվիլին, ազատվել է աշխատանքից։
Փետրվարի 4-ին՝ ժամը 11:00-ին, խորհրդարանի ետնամասում հաջակցություն «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» լրատվամիջոցների կալանավորված հիմնադիր Մզիա Ամաղլոբելիի ցույց կանցկացվի:
Վրաստանյան ավելի քան 40 լրատվամիջոցներ համատեղ հայտարարությամբ դատապարտել են Publika-ին ուղղված Շալվա Պապուաշվիլիի սպառնալիքը։
«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» (GYLA) իրավապաշտպան կազմակերպությունը, որը պաշտպանում է «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» լրատվամիջոցների կալանավորված հիմնադիր Մզիա Ամաղլոբելիի շահերը, հանրային պաշտպանից պահանջում է հատուկ բժշկական խումբ ստեղծել:
Վրաստանի բռնի տեղահանվածների գործակալության շենքի բակում ինքնահրկիզում կատարած 44-ամյա Զամիր Կվեկվեսկիրին մահացել է։