ԵՄ անդամակցության հարցաշարի երկրորդ մասի վերաբերյալ Եվրահանձնաժողովի գնահատականի վերլուծության համաձայն՝ Վրաստանը ասոցացված եռյակի (Վրաստան, Ուկրաինա և Մոլդովա) առաջատարն է մրցունակության և ներառական աճի ոլորտում: Եվրահանձնաժողովի հրապարակած զեկույցը ողջունել են Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին և այլք։
Նինոծմինդայի մունիցիպալիտետում «Աջակցություն գյուղին» ծրագրի շրջանակներում այս անգամ հանդիպումներ են անցկացվել Ջիգրաշեն և Խորենիա գյուղերում:
Վրաստանում ներդրումային առաջատար բանկի՝ Galt & Taggart-ի հետազոտության տվյալներով, միգրանտների ներհոսքը զգալի ազդեցություն է ունեցել Թբիլիսիում անշարժ գույքի շուկայի վրա։
Վրաստանում «Բարաքա» տեսակի ձեթ ներկրող «Ալֆա» ընկերության տնօրեն Իրակլի Ցիխիսթավին հայտնել է, որ վերջին ամսում ձեթի գինը նվազել է 10-15 տոկոսով: Նրա խոսքով, ներկայում ձեթի գինը տատանվում է 4,5-ից 6 լարիի սահմաններում:
Մառնեուլիի գյուղերից մեկում անհետացած 15-ամյա աղջիկը, ում 3 օր առաջ հարկադրաբար նշանադրել են, հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք։
Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքելով Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությանը՝ հույս է հայտնել, որ Վրաստանի ներկայիս քաղաքական և ռազմական ղեկավարությունը խոհեմ և պրագմատիկ կգտնվի՝ թույլ չտալու այնպիսի սցենարներ, որոնք կարող են հանգեցնել աղետալի հետևանքների։
ԱՄՆ Պետդեպարտամենտը «Ամերիկայի ձայն»-ին տված մեկնաբանության մեջ արձագանքել է Վրաստանի և Ռուսաստանի միջև հնարավոր օդային հաղորդակցության վերականգնմանը:
Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Օլեքսի Դանիլովը «Ռադա» հեռուստաալիքով հեռարձակվող հեռուստամարաթոնի եթերում հայտարարել է, որ Վրաստանի իշխանությունները պատրաստվում են միանալ Ռուսաստանի դեմ Ուկրաինայի առաջիկա հաղթանակին՝ առանց պատերազմին մասնակցելու։