
Արևմտյան Վրաստանում արդեն մեկ շաբաթ է՝ ձյան առատ տեղումներ են: Իրավիճակը գնալով վատթարանում է. կան զոհերի մասին հաղորդումներ, բազմաթիվ գյուղեր կտրված են արտաքին աշխարհից, ավերվել ու վնասվել են շենքեր, անջատվել է էլեկտրամատակարարումն ու գազամատակարարումը, սպառվել է բնակչության մի մասի սննդի մատակարարումը։ Պաշտպանության ուժերը վեցերորդ օր միացել էին ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) 600 աշխատակիցների և կամավորական խմբերի փրկարարական աշխատանքներին։ Որոշ կամավորներ անօդաչու սարքեր են օգտագործում՝ փորձելով օգնել տուժածներին, ապրանք մատակարարել: Ըստ մեդիայում շրջող լուրերի և բնակիչների՝ առավել մեծ աշխատանք կամավորներն են անում:
Աջարիայի, Գուրիայի, Ռաճայի, Իմերեթիի և Սամեգրելոյի տարածքներում ինտենսիվ ձյուն է տեղում։ Երեկ ուշ երեկոյան ձնահյուս է իջել Ռիկոթի լեռնանցքում. առավոտից երթևեկությունը վերականգնվել է, թեև սահմանափակումներով։ Թբիլիսիից դեպի Արևմուտք գնացքների երթևեկությունը նույնպես դադարեցվել է։ Իմերեթիի մունիցիպալիտետի մոտ 150 գյուղ կտրված է արտաքին աշխարհից առատ ձյան պատճառով։
Իրավապաշտպաններն ասում են, որ վերջին ճգնաժամը ևս մեկ անգամ բացահայտեց, որ կառավարությունը «չի կարողանում ապահովել բնական աղետների համարժեք կանխարգելում և կառավարում»։ Մանրամասն՝ այստեղ:
Վրաստանում վերջին օրերի առատ ձյան պատճառով ստեղծված բարդ իրավիճակի, մարդկային զոհերի, ենթակառուցվածքային խափանումների ֆոնին ավելի ակնհայտ է դառնում «Վրացական երազանք»-ի սխալ քաղաքականությունը:
Գերմանիայի կրթության և հետազոտությունների նախարարությունը դադարեցրել է գերմանա-վրացական գիտական համագործակցության զարգացման ծրագիրը:
Հեռարձակողներին էլ ավելի սահմանափակելու համար «Վրացական երազանք»-ը ևս մեկ օրինագիծ է նախաձեռնել։ Փոփոխությունները, որոնք պետք է ներառվեն «Հեռարձակման մասին» օրենքում, կազդեն հեռուստատեսության և ռադիոկայանների վրա։
«Վրացական երազանք»-ի նախաձեռնած օրենսդրական փոփոխություններն ակնհայտորեն հակասում են խոսքի ազատության ոլորտում միջազգային չափանիշներին, նշել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) հասարակական կազմակերպությունը (ՀԿ):
«Վրացական երազանք»-ի նախաձեռնած օրինագծի համաձայն՝ թատրոնը ղեկավարելու է բացառապես տնօրենը, իսկ գեղարվեստական ղեկավարի պաշտոնը՝ կվերացվի։
«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան» (GYLA) կոչ է անում ներքին գործերի նախարարությանը (ՆԳՆ) Բաթումիի դրոշակակիր Թեմուր Քաթամաձեի գործով դիմել դատարանին։
«Նեթգազեթի» և «Բաթումելեբի» պարբերականների հիմնադիր-ղեկավար Մզիա Ամաղլոբելիին այսօր՝ փետրվարի 26-ին, «Վիվամեդ» կլինիկայից կտեղափոխեն քրեակատարողական հիմնարկ», — տեղեկատվությունը տարածել է Ամաղլոբելիի իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» կազմակերպությունը։
Վրաստանի հարևան երկրների շարքում Հայաստանն ամենախաղաղ երկիրն է։