«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովը Քիշնևում կայացած լիագումար նստաշրջանում ընդունել է Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի եվրաանդամակցությանն աջակցելու մասին որոշում, տեղեկացնում է Վրաստանի խորհրդարանը։
Պետությունը կարևորում է ոստիկանության աշխատակիցների համար համապատասխան միջավայրի ստեղծումը, հայտարարել է ՆԳ նախարար Վախթանգ Գոմելաուրին։
Վրաստանն ավելացրել է կարտոֆիլի ներմուծումը նախորդ սեզոնում անբավարար բերքի պատճառով, հաղորդում է EastFruit գյուղատնտեսական միջազգային հարթակը։
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) հասարակական կազմակերպության (ՀԿ) հետազոտության համաձայն՝ 2022 թվականին Վրաստանը զբոսաշրջությունից, ապրանքների արտահանումից և Ռուսաստանից փոխանցումներից ստացել է շուրջ 3,6 միլիարդ դոլար, ինչը 3 անգամ գերազանցում է 2021-ին նույն աղբյուրներից ստացված եկամուտը։ Ըստ TI-ի՝ 2022 թվականին զգալիորեն աճել են Ռուսաստանից Վրաստան այցելությունների տեմպերը: Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է 22 հազար 400 ռուսական ընկերություն։
Վրաստանյան «Կանանց հիմնադրամի» աշխատակիցները կաշխատեն շաբաթական 4 օր, հայտարարել է հիմնադրամի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Լոնդա Բերիան։
«Վրաստանի լրագրողական էթիկայի խարտիայի» խորհուրդը երկրորդ ժամկետով խարտիայի գործադիր տնօրեն է ընտրել Մարիամ Գոգոսաշվիլիին։
Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի արտաքին գործերի դե ֆակտո նախարար Ինալ Արձինբան արձագանքել է Վրաստանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) փետրվարի 21-ի հայտարարությանը՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիայի Մինսկում հանդիպման մասին։
Վրաստանի միացյալ բյուջեի եկամուտների համաձայն, 2023 թվականի հունվարին տրանսպորտային միջանցքով բեռնափոխադրումներից Վրաստանի ստացած եկամուտն աճել է։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր թվիթերյան էջում արձագանքել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպմանը Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիայի հետ։
Թուրքիայում վրացի 35-ամյա կամավոր Դանիել Բուլկաշվիլին մահացել է փլատակներում աշխատելիս։
Սկսվել է Սամտրեդիա-Գրիգոլեթիի հատվածում կառուցվող կամրջի վնասման պատճառների ուսումնասիրությունը, տեղեկացնում է ավտոճանապարհների վարչությունը։