
Վրաստանն ու Հայաստանը քննարկում են երկու երկրների միջև սահմանային անցակետերի արդիականացման հարցը:
«Վրացական երազանք»-ի միակուսակցական խորհրդարանը փետրվարի 20-ին երրորդ ընթերցմամբ ընդունել է «Դրամաշնորհների մասին» օրենքում փոփոխությունները, որոնք բյուջետային ֆինանսավորում են խոստանում հասարակական կազմակերպություններին (ՀԿ)։ Փորձագետներն օրենքի նախագիծը GONGO-ների՝ կառավարական ՀԿ-ներին ֆինանսավորող նախագիծ են անվանում:
Վրաստանում Նիդերլանդների դեսպան Մելինե Առաքելյանը 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիայի վրա օդանավակայանում ձվեր նետելու միջադեպը ցնցող և ամոթալի է անվանել:
Վրաստանի ազատազրկված երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2011-12 թվականներին գովաբանել է իրեն և Վրաստանին, և հենց դրա պատճառով, որ Թրամփը գովաբանել է իրեն, Վրաստանում ոմանք փորձում են պատժել իրեն, իսկ մյուսները փորձում են «լռեցնել»։
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի (ԱԳ) նախարար Սերգեյ Լավրովը հերթական անգամ հայտարարել է՝ Վրաստանի համար «3+3» ձևաչափի դուռը բաց է։ Կրեմլի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հավելել է՝ Վրաստանի «աթոռը կրկին տեղում է»։
Ինքնահռչակ խորհրդարանում վերջին շրջանում նախաձեռնված օրինագծերի 86 տոկոսը քննարկվել է արագացված կարգով, այդ թվում՝ ռեպրեսիվ և հակաժողովրդավարական փոփոխությունները, տեղեկացրել է «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» (GYLA) իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը (ՀԿ):
«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ի (GYLA) կարծիքով` այն փաստը, որ Քութաիսիի վերաքննիչ դատարանն անընդունելի է ճանաչել Մզիա Ամաղլոբելիի ազատազրկումը չեղարկելու միջնորդությունը, ևս մեկ անօրինական, ռեպրեսիվ և իրավական ակտ է, որը խախտում է բոլոր իրավական չափանիշները:
«Սկսել ենք սնուցման վերականգնման գործընթացը», — Interpressnews լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է «Վիվամեդ» կլինիկայի տնօրեն Զուրաբ Չխաիձեն։
«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ն (GYLA) հայտնել է, որ «բաթումցի դրոշակակիր», ցույցերի մասնակից Թեմուր Քաթամաձեն, որն արդեն 35 օր է հացադուլի մեջ է և ստանում է միայն ջուր, փետրվարի 15-ից հրաժարվում է բժշկական հետազոտություններից։
«Եթե Վրաստանն ընկնի, Եվրոպան նույնպես կտապալվի». այս վերտառությամբ ուսանողները տեսաուղերձ են հղել ԵՄ ներկայացուցիչներին։ Տեսաուղերձում ուսանողները խոսում են Եվրամիության կողմից Վրաստանին արդյունավետ օգնության անհրաժեշտության մասին։
Շվեյցարական Edelweiss ավիաընկերությունը 2025 թվականի ապրիլի 13-ից թռիչքներ կսկսի Ցյուրիխ-Թբիլիսի-Ցյուրիխ երթուղով։