Երեկվա օրը համառոտ. փետրվարի 19

2025 թվականի հունվարին «Վրացական երազանք»-ի հիմնադիր, օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցներ սահմանելուց հետո Վրաստան է ներկրվել 514 մլն 478 հազար 700 դոլար արժողությամբ նկարներ, քանդակներ և արձանիկներ։ Դրանց մեծ մասը ներկրվում է ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Միացյալ Թագավորությունից և Վիրջինյան կղզիներից։

Վարշավայում Եվրամիության ընդհանուր գործերի խորհրդի ոչ պաշտոնական նիստին Վրաստանը չի մասնակցել։

Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունն X-ում արձագանքել է Թբիլիսիի օդանավակայանում Սալոմե Զուրաբիշվիլիի և Գիորգի Գախարիայի դեմ տեղի ունեցած միջադեպերին՝ կոչ անելով «Վրացական երազանք»-ին դադարեցնել հարձակումները:

Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայի վերանորոգումը հավանաբար կսկսվի 2025 թվականի մայիսին, կավարտվի մինչև ամառվա վերջ։

Քութայիսիի վերաքննիչ դատարանն անընդունելի է ճանաչել «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» լրատվամիջոցների ղեկավար Մզիա Ամաղլոբելիի ազատազրկումը չեղարկելու միջնորդությունը։ Զուրաբիշվիլին՝ Ամաղլոբելիի հացադուլը դադարեցնելու որոշման մասին:

Մամուլի միջազգային ինստիտուտը (IPI) մեդիա դաշտի մի խումբ միջազգային կազմակերպությունների հետ «Վրացական երազանք»-ին կոչ է անում անհապաղ ազատ արձակել լրագրող Մզիա Ամաղլոբելիին, դադարեցնել ԶԼՄ-ների դեմ աննախադեպ հետապնդումները։

2024 թվականի չորրորդ եռամսյակում Վրաստանում գործազրկության մակարդակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 1,1 տոկոսով և կազմել 14,2 տոկոս: Գործազուրկների թիվը նվազել է 14,7 հազարով՝ հասնելով 233,9 հազարի։

Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայի (Ցխինվալի) քննչական մեկուսարանից Վրաստանի երկու քաղաքացի է ազատ արձակվել:

Ռուսական Azimuth ավիաընկերության ինքնաթիռը, որը Մոսկվայից թռչում էր Թբիլիսի, վերադարձել է Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան։ Սա այն ավիաընկերությունն է, որը, չնայած վրաստանյան բազմահազարանոց բողոքի ցույցերին՝ առաջինը չվերթներ սկսվեց ՌԴ-Վրաստան ուղղությամբ:

Փետրվարի 18-ի ուշ երեկոյան Թբիլիսիի Ջավախիշվիլի փողոցում բերման է ենթարկվել քննադատական TV Pirveli հեռուստաընկերության (ՀԸ) օպերատոր Լաշա Ջիոշվիլին:

Դատավոր Նինո Էնուքիձեն դերասաններ Անի Տկղեբուչավային և Բաչո Քաջաիային մեղավոր է ճանաչել օրենքը խախտելու մեջ՝ նրանց տուգանելով 5000-ական լարիով։

Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի հանդիպումը Վրաստանի և Հայաստանի հավաքականների միջև կկայանա «Դինամո Արենա»-ում: