![](https://www.aliq.ge/wp-content/uploads/2025/01/Screenshot-2025-01-03-130733.png)
«Վրացական երազանք»-ի խորհրդարանի Եվրաինտեգրման հանձնաժողովը հաստատել է 2025 թվականի գործողությունների ծրագիրը:
Վրաստանի կոռուպցիայի ընկալման համաթվի 2024 թվականի արժեքը նախորդ տարվա համեմատ մնացել է նույնը՝ 53 միավոր:
Վրաստանյան «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» լրատվամիջոցների ազատազրկված հիմնադիր Մզիա Ամաղլոբելիի փաստաբանները պահանջում են վերացնել նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը, կարճել հարուցված քրեական գործը։
Եվրոպական խորհրդարանի երեք քաղաքական խմբերի բանաձևի նախագծում պահանջվում է ազատ արձակել Մզիա Ամաղլոբելիին:
Թբիլիսիի քաղաքային դատարանը 500 լարի տուգանք է սահմանել երգիչ «Լեքս-Սեն»-ի (իրական անունը` Ալեքսանդրե (Լեքսո) Քավթարաձե) նկատմամբ։
Վրաստանում Գերմանիայի դեսպանատունն իր մտահոգությունն է հայտնել լրագրող Մզիա Ամաղլոբելիի գործի առնչությամբ։
«Վիվամեդ» կլինիկայի տնօրեն Զուրաբ Չխաիձեն հայտարարել է, որ Ամաղլոբելիի հացադուլը կարող է լուրջ վնասներ հասցնել նրա առողջությանը:
Եվրոպամետ բողոքի ակցիաների մասնակից, այժմ անազատության մեջ գտնվող Նիկոլոզ Ջավախիշվիլին դադարեցրել է հացադուլը։
Խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնությունն անընդունելի է․ Շվեդիան պատժամիջոցներ կսահմանի, հայտարարել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարիա Մալմյո Ստենենգարդը:
Մարդու իրավունքների հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Օլոֆ Սքուգը հայտարարել է, որ Վրաստանում մարդու իրավունքների իրավիճակի հետ կապված մտահոգության շատ պատճառներ կան։
Վրաստանն այսօրվա արտաքին քաղաքական կուրսով չի միանա Եվրամիությանը, հայտարարել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահկնան։
Պուտինիստական «Վրացական երազանք»-ի ռեժիմը փորձում է գողանալ վրաց ժողովրդի ապագան՝ վաճառելու այն ռազմական հանցագործ Պուտինին, Իրանի ռեժիմին և Չինաստանի կոմունիստական կուսակցությանը, Կոնգրեսում իր ելույթում հայտարարել է ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, հանրապետական կոնգրեսական Ջո Ուիլսոնը:
Քաղաքացիական կրթության ուսուցիչ, ուսուցչի ազգային մրցանակի դափնեկիր Լադո Ափխազավայի համար գործընկերները հավաքել են Քութայիսիի քաղաքային դատարանի սահմանած 5 հազար լարի տուգանքի գումարը։
«Վրացական երազանք»-ի ներկայացուցիչ Նինո Ծիլոսանին «Ֆորմուլա» հեռուստաընկերության լրագրող Գուրամ Ռոգավայի վրա հատուկ ջոկատայինների հարձակումն անվանել է «ցավալի միջադեպ», տուժած լրագրողին՝ «սխալ մարդ»։
Վրաստանի «Առաջին ալիք»-ի (Հանրային հեռուստատեսություն) հեռուստահաղորդավար Վասիլ Իվանով-Չիքովանիի փոխարեն ժամը 18:00-ի լրատվական «Մոամբե» ծրագիրը վարել է Մայա Ճուճուլաշվիլին:
Դպրոցներում երկրորդ կիսամյակի արձակուրդի օրերը:
Վրաստանի Մառնեուլիի մունիցիպալիտետի հայաբնակ Դամիա գյուղում մարզադաշտ կկառուցվի: