Երեկվա օրը համառոտ. փետրվարի 12

Թբիլիսիի Գաբրիել Սունդուկյանի անվան փողոցը անվանափոխվել է սակրեբուլոյի (ավագանի) 2023 թվականի օգոստոսի 25-ի հրամանով։

Կիևում ռուս գրող Միխայիլ Բուլգակովի փողոցն անվանակոչվել է վրացի դերասան, երգիչ, սցենարիստ, պրոդյուսեր և կոմպոզիտոր Վախթանգ (Բուբա) Կիկաբիձեի անունով:

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կարծիքով, 2008 թվականին Ուկրաինայի և Վրաստանի համար իսկապես հնարավոր էր անդամակցել Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին, սակայն այդ հնարավորությունը բաց է թողնվել:

Անվտանգության ոլորտում խորհրդարանական վերահսկողությունը բարելավելու Վրաստանի կառավարության գործողությունների ծրագիրը թերի է և չի համապատասխանում Եվրոպական հանձնաժողովի խնդրանքին:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վարչակազմից լրատվամիջոցներին հայտնել են, որ նախագահը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Վրաստանում 2022-2023 ուսումնական տարում ուսումը կիսատ է թողել 14 հազար 911 աշակերտ, որոնցից 8502-ը տղա են, 6409-ը՝ աղջիկ։

2023 թվականին Վրաստանից արտասահման կատարած այցերի ընթացքում կատարված ծախսերը կազմել են 2 միլիարդ լարի, ինչը 11,5 տոկոսով ավելի է 2022 թվականի համանման ցուցանիշից: