![](https://www.aliq.ge/wp-content/uploads/2025/01/Screenshot-2025-01-03-130733.png)
«Վրացական երազանք»-ի կառավարությունը նախատեսում է ստեղծել իրենց վերահսկողության տակ գտնվող հանրային իրավունքի իրավաբանական անձ՝ «Պետական դրամաշնորհների կառավարման գործակալություն»։ Մանրամասն՝ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի «Կառավարական ՀԿ-ներ. ավտորիտարիզմի նոր փո՞ւլ Վրաստանում» հոդվածում:
«Վրացական երազանք»-ի միակուսակցական խորհրդարանում «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության կառավարության գործունեությունը հետաքննող քննչական հանձնաժողով ստեղծելուց հետո հրապարակվեց, թե ովքեր են լինելու դրա անդամները։ Խորհրդարանի կայքում արդեն տեղադրվել են քաղաքական խմբերի դիմումները։
Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի բյուրոն հաստատել է Վրաստանի վերաբերյալ փաստաթուղթը։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության փոխնախարար Միխայիլ Գալուզինը խոսել է Վրաստանի հետ հարաբերությունների զարգացման մասին:
Եվրոպական խորհրդարանի ամենամեծ քաղաքական խմբակցությունը՝ «Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը» (EPP), պատրաստել է բանաձևի նախագիծ՝ կապված Վրաստանում առկա իրավիճակի հետ, որտեղ, այլ հարցերի թվում, պահանջվում է նաև Մզիա Ամաղլոբելիի ազատումը։
Ամաղլոբելիին անհապաղ ազատ արձակելու պահանջով ստորագրահավաք է սկսվել։
Փետրվարի 10-ի ուշ երեկոյան Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայում ոստիկանությունը վեց մարդու է ձերբակալել։
Վրաստանի 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել են հեռուստաընկերությունների, առցանց և մարզային լրատվամիջոցների ներկայացուցիչներ։
«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ն (GYLA) հայտարարել է, որ Թեմուր Քաթամաձեի առողջական վիճակի վերաբերյալ համապատասխան մարմինները տեղեկություն չեն տրամադրում. բաթումցի դրոշակակիրն արդեն 26-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է։
Լաշա Գաբիտաշվիլին (հունվարին Աբու Դաբիի հյուրանոցներից մեկում բախում էր տեղի ունեցել նրա և «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչների՝ Իրակլի Զարքուայի, Վիկտոր Սանիկիձեի միջև) հայտարարել է, որ փետրվարի 11-ի առավոտյան Թբիլիսիում երեք դիմակավորված անձինք հարձակվել են իր վրա։ Թբիլիսիում հարձակման ենթարկված Լաշա Գաբիտաշվիլին ուղեղի ցնցում է ստացել:
«Վրաստանի եվրոպական ուղեծիր» քաղաքացիական հարթակը և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» հասարակական կազմակերպությունը կասկած են հայտնում, որ ոստիկանությունը թմրանյութ է «գցել» եվրոպամետ հանրահավաքների երեք մասնակիցների՝ Գիորգի Ախոբաձեի, Նիկոլոզ Կացիայի, Անտոն Չեչինի վրա:
Վրաստանում արտահանձնման կալանքի տակ գտնվող ադրբեջանցի լրագրող, Azel.TV-ի գլխավոր խմբագիր Աֆգան Սադիգովի շահերը պաշտպանող «Սոցիալական արդարության կենտրոն» (SJC) հասարակական կազմակերպությունը տեղեկություն է տարածել նրա առողջական վիճակի մասին։
Թբիլիսիում կեղծ փողի անօրինական շրջանառության համար օտարերկրյա քաղաքացի է կալանավորվել։
«Վրացական երազանք»-ի կառավարության վարչապետ Իրակլի Կոբախիձեն կրկին մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ)։