«Վիվամեդ» կլինիկայի տնօրեն Զուրաբ Չխաիձեի խոսքով, Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին վերակենդանացման բաժանմունք տեղափոխելու կարիք չկա, թեև կլինիկան չի առարկի, եթե երրորդ նախագահը նման ցանկություն հայտնի։
Անազատության մեջ գտնվող Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Թբիլիսիի «Վիվամեդ» կլինիկայից այսօր հեռավար ռեժիմով մասնակցել է Թբիլիսիի քաղաքային դատարանում ընթացող իր գործով հերթական դատական նիստին։
Վրաստանի Պատրիարքարանի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել Վրաստանի մշակույթի նախարարությանը կից Գիորգի Չուբինաշվիլիի անվան վրացական արվեստի պատմության և հուշարձանների պահպանության գիտահետազոտական ազգային կենտրոնի կողմից Քութայիսիում գտնվող Գելաթիի վանքի վերականգնման գործընթացի վերաբերյալ ներկայացված եզրակացության վերաբերյալ։
Հանրայնացվել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի (NCDC) նախկին ղեկավար Ամիրան Գամկղրելիձեի նամակը, որտեղ նա առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլիից և NCDC-ի նոր ղեկավար Թամար Գաբունիայից պատասխան է պահանջել, թե ինչու է իր հետ կապն ու համագործակցությունն ասոցացվում «բորոտություն» հիվանդության հետ:
Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայում էլեկտրաէներգիայի մատակարարման համար կրկին ժամանակացույց է սահմանվել։
Վրաստանի Կենտրոնական բանկի (ԿԲ) դրամավարկային քաղաքականության կոմիտեի որոշմամբ՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը չի փոխվի և կկազմի 11 տոկոս:
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտնել է, որ տաքսիների բարեփոխման 3-րդ փուլը կիրականցվի ապրիլի 1-ից:
Քաղաքապետը նաև տեղեկացրել է, որ մետրոյի «Վարկեթիլի» կայարանի վերանորոգման աշխատանքները կսկսվեն փետրվարի 9-ին, այդ պատճառով հունիս-օգոստոս ամիսներին կայարանը փակ կլինի մոտ երկու ամսով։
Վրաստանի օդանավակայանների զարգացման բաժնի ղեկավար Իրակլի Քարքաշաձեն ասել է, որ մոտ ժամանակներս ներքին չվերթների համար մրցույթ կհայտարարվի։
ՌԴ Խորհրդի միջազգային կոմիտեի նախագահ, ՌԴ ԱԳ նախկին փոխնախարար Գրիգորի Կարասինն ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է վերսկսել օդային հաղորդակցությունը Վրաստանի հետ, սակայն դրա համար անհրաժեշտ է վրացական կողմի համաձայնությունը: