Օգոստոսյան պատերազմի 16-րդ տարելիցի կապակցությամբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նամակ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին։
Ամերիկացի սենատոր Ջին Շահինը և կոնգրեսական Մայք Թերները օգոստոսի 9-ին պաշտոնական այցով ժամանել են Վրաստան։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կառավարության գործողությունները, որոնք հանգեցրել են Լուգարի լաբորատորիային և Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնին (NCDC) ԱՄՆ-ի կողմից 2 մլն լարիի ֆինանսավորման դադարեցմանը, անվանել է «ուղղակի դավաճանություն երկրի նկատմամբ»։
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի ընտանիքը սեփականություն ունի Մոսկվայում, ընդորում այդ ունեցվածքի մի մասը ձեռք է բերվել վերջին տարիներին։
Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո արտաքին գործերի (ԱԳ) նախարար Սերգեյ Շամբան հայտարարել է, որ ափամերձ քաղաքում՝ Օչամչիրեում, չի նախատեսվում ռուսական ռազմածովային բազա ստեղծել, այնտեղ տեղակայված են սահմանային նավակներ:
Վրաստանի հաղորդակցության հանձնաժողովը (ComCom) պահպանողական և բռնի կոչերով հայտնի «Ալտ-Ինֆո» հեռուստաընկերությանը (ՀԸ) զգուշացրել է ոչ նախընտրական շրջանում քաղաքական գովազդ տարածելու համար:
Evolution Gaming Georgia ազարտային խաղային ընկերության աշխատակիցների բողոքի 28-րդ օրը գործադուլ հայտարարած աշխատակիցները փոխում են գործադուլի ձևաչափը։ Նրանք հրաժարվել են «Համերաշխության շղթա» ակցիայից, որը ենթադրում էր շենքի մուտքերի մոտ նստացույց։
Անցյալ տարվա սեպտեմբերի 4-ից Վրաստանի 4 խոշոր քաղաքներում՝ Թբիլիսիում, Ռուսթավիում, Քութայիսիում և Բաթումիում, արտանետումների տեսանելի հսկողություն է սահմանվել:
«Մթավարի արխի»-ի տեղեկության համաձայն՝ Սենակի ռազմակայանում տանկի բռնկման հետևանքով վիրավորվել է 45-ամյա զինծառայող։