Պաշտպանության նախարարը հրաժեշտի հանդիպում է ունեցել Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան՝ Քելի Դեգնանի հետ։
Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության բնապահպանության վերահսկողության վարչության աշխատակիցները 2023 թվականի հուլիսի 1-ից մինչև հուլիսի 31-ը հայտնաբերել են ապօրինի անտառահատման 177 փաստ։
Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլիի քաղաքապետարանը 42 հազար լարիի մրցույթ է հայտարարել One Caucasus երաժշտական փառատոնի միջոցառումների կազմակերպման ծառայությունների գնման համար։
Բաքու-Թբիլիսի-Անկարա երթուղում արագընթաց մարդատար գնացք կգործարկվի։
Վրաստանի և Հնդկաստանի մայրաքաղաքների միջև մեկնարկել է ուղիղ օդային հաղորդակցությունը:
Եվրախորհրդարանի պատգամավոր Անա Ֆոտիգան Twitter-յան իր միկրոբլոգում անդրադարձել է ռուս-վրացական պատերազմի 15-րդ տարելիցին: Ըստ եվրապատգամավորի՝ 2008-ի ամռանը Պուտինն այնպես էր պատերազմ ցանկանում, ինչպես 2022-ի փետրվարին:
Վրաստանի Ռաճայի մարզի Շովի հանգստավայրում տեղի ունեցած տարերային աղետի գոտում ևս մեկ զոհի մարմին է հայտնաբերվել, այս պահի դրությամբ (14:40) զոհերի թիվը հասել է 21-ի:
Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանիի գրասենյակի փոխանցմամբ՝ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) 2023 թվականի փետրվարին Վրաստանի խորհրդարանում նախաձեռնված աղմկահարույց «Օտարերկրյա գործակալների մասին» երկու օրենքների նախագծերի վերաբերյալ իրավական եզրակացություն է պատրաստել:
Վրաստանում քաղցկեղ ախտորոշված բոլոր հիվանդների համար ֆինանսավորվելու են հորմոնալ թերապիա, քիմիաթերապիա, ճառագայթային թերապիա և դեղամիջոցները։
Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլիի մունիցիպալիտետի հայաբնակ Աղքյորփի և հայերով ու ադրբեջանցիներով բնակեցված Խոժոռնի գյուղերում 2024 թվականին ներքին ճանապարհներ կվերականգնվեն:
Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնը (NCDC) առաջարկություններ է հրապարակել ամառային տապից պաշտպանվելու վերաբերյալ։
Վրաստանի կառավարությունը հաստատել է 2023-2024 ուսումնական տարվա ուսուցիչների պատրաստման կրթական ծրագրի ֆինանսավորումը:
ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ցավակցություն է հայտնում Վրաստանի Ռաճայի մարզի Օնիի մունիցիպալիտետի Շովի հանգստավայրում տեղի ունեցած ողբերգական աղետի զոհերին: