Երեկվա օրը համառոտ. օգոստոսի 8

2008 թվականի ռուս-վրացական պատերազմի 16-րդ տարելիցի կապակցությամբ, ի պատիվ զոհվածների հիշատակի՝ Վրաստանի կառավարության վարչակազմի շենքի պետական ​​դրոշը խոնարհել են։

Ռուս-վրացական օգոստոսյան պատերազմի 16-րդ տարելիցին օգոստոսի 7-ին Գորիում տեղի է ունեցել ավանդական մոմավառություն։

Օգոստոսյան պատերազմի 16-րդ տարելիցին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ժամանել է Էրգնեթի՝ օկուպացիոն գծի մոտ գտնվող գյուղ և այցելել 2008 թվականի Օգոստոսյան պատերազմի թանգարան։

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը, ի պատասխան ռուս-վրացական 2008 թվականի օգոստոսյան պատերազմի մասին հարցի, ասել է, որ Ռուսաստանն ապօրինաբար է ներխուժել Վրաստան։

Ռուսաստանի Վրաստան ներխուժման 16-րդ տարելիցի կապակցությամբ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն օգոստոսի 7-ին հայտարարություն է տարածել։

Վրաստանում Լիտվայի նոր դեսպան է նշանակվել։ Դեսպանի պաշտոնում Անդրիուս Կալինդրային կփոխարինի Դարիուս Վիտկաուսկասը։

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նվիրաբերող Վախթանգ Կապանաձեի «Մշենեբելի 2012» («Շինարար 2012» — հեղ.)  կազմակերպությունը 2012-2024 թվականներին 88 պետական ​​գնումներից ստացել է 15 մլն 62 հազար 5 լարի:

Ադրբեջանցի լրագրող Աֆգան Սադիգովի ընտանիքն ահազանգում է մահվան սպառնալիքի մասին։ Թբիլիսիում բանտարկված լրագրողի կինը պնդում է, որ Բաքու տեղափոխվելու դեպքում հնարավոր չի լինի փրկել ամուսնուն։

Վրաստան-Չեխիա ֆուտբոլային հանդիպման տոմսերի վաճառքը կսկսվի օգոստոսի 15-ից:

Սեպտեմբերի 21-ին տեղի կունենա Վրաստանի ազգային հավաքականի և «Միլան»-ի լեգենդների ընկերական հանդիպումը:

Մինչև օգոստոսի 12-ը Վրաստանում սպասվում է կարճատև անձրևային եղանակ: