Վրաստանի նախագահական նստավայրում օգոստոսի 5-ին կայացած ճեպազրույցում նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին հարցրել են 2024 թվականի հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո վարչապետի թեկնածուի առաջադրման խնդրի մասին:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խոսել է ընտրություններից առաջ ընդդիմադիր կուսակցությունների միավորման կարևորության մասին։ Զուրաբիշվիլիի խոսքով` զարմանալի չէ, որ ԱՄՆ-ն այդպես է արձագանքել Վրաստանի կառավարության գործողություններին։
Զուրաբիշվիլիի խոսքով՝ «Վրացական երազանք»-ի վերջին հույսն այսօր ընտրողներին նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կերպարով վախեցնելն է։ Զուրաբիշվիլին Բիձինա Իվանիշվիլիին հրավիրել է բանավեճի։
Վրաստանի հանրային հեռարձակման «Առաջին ալիք»-ի, իշխանամետ «Իմեդի»-ի և POSTV-ի լրագրողները չեն մասնակցել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի նստավայրում օգոստոսի 5-ին տեղի ունեցած ճեպազրույցին։
Ակտիվիստ Վիտալի Գուգուչիային, որի խանութում պատգամավոր Վիկտոր Ջափարիձեն նարինջ է նետել քաղաքացու վրա, մեղադրանք է առաջադրվել։
Վրաստանի գնահատման և քննությունների ազգային կենտրոնն (NAEC) արդեն հրապարակել է միասնական ազգային քննությունների և Վրաստանի էթնիկ փոքրամասնությունների համար նախատեսված «1+4» ծրագրով վրաստանյան բուհեր ընդունվելու համար «Ընդհանուր ունակությունների» քննության դիմորդների նախնական արդյունքները: Մեկնարկում է բողոքարկման փուլը:
Առողջապահության նախարար Միխեիլ Սարջվելաձեն հաստատել է, որ ԱՄՆ-ից Լուգարի լաբորատորիայի և Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի (NCDC) առնվազն 2 միլիոն լարիի ֆինանսավորումը դադարեցվել է։
Վրաստանի իշխանությունները պետք է անհապաղ դադարեցնեն ադրբեջանցի լրագրող Azel.TV-ի գլխավոր խմբագիր Աֆգան Սադիգովին Ադրբեջանին արտահանձնելու փորձը, հայտարարել է միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Դենիս Կրիվոշեևը։
Մամուլի միջազգային ինստիտուտը (IPI) Թբիլիսիից պահանջում է ադրբեջանցի լրագրող, Azel.tv-ի գլխավոր խմբագիր Աֆգան Սադիգովին արտահանձնման կալանքից անհապաղ ազատել:
Զուգդիդիի շրջանային դատարանը Վիտալի Գուգուչիային չազատազրկեց 5000 լարիի չափով գրավի դիմաց:
«Կազբեգի» (Լարս) մաքսային անցակետում լիովին վերականգնվել են մաքսային հսկողության ընթացակարգերը։
Վակեի Ռազմաձեի փողոցում գտնվող շենքի ճշգրտված նախագծի իրականացման ժամանակ ցանկապատը տապալվել է: