Վրաստանի արդարադատության նախարարության ռեեստրների կայքի թարմացումից տեղեկանում ենք, որ նախարարությունը գործարկել է «Օտարերկրյա շահերը կրողների ռեեստր» կայքէջը:
Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում շարունակվող գործադուլի պայմաններում «Evolution»-ին հաջողվել է աշխատել առանց խափանումների, սակայն հինգշաբթի օրվա՝ օգոստոսի 1-ի դրությամբ, արհմիությունն արգելափակել է ընկերության շենքի մուտքերը՝ հազարավոր աշխատակիցների թույլ չտալով աշխատել։
2024 թվականի վերջին 6 ամսում Վրաստանում հրդեհի 5985 դեպք է գրանցվել։ Հրդեհի հետևանքով զոհվել է 21 մարդ, վիրավորվել՝ 122-ը։
Օգոստոսի 4-ին Միխեիլ Սաակաշվիլիի մայրը՝ Գիուլի Ալասանիան, լրատվամիջոցներին տեղեկացրել է նախկին նախագահի հիվանդասենյակի փոփոխության մասին։
Ըստ «Ֆորմուլա» հեռուստաընկերության՝ դադարեցվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների ֆինանսական օգնությունը Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնին և Լուգարի լաբորատորիային։
Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն հաստատել է «Գործակալների օրենքի» կիրառման համար «օտարերկրյա տերության շահերը կրող» կազմակերպությունների ռեգիստրի կազմման, ֆինանսական հայտարարագրի ներկայացման և մոնիտորինգի կանոնները։
Վրաստանի Քվեմո Քարթլիի շրջանի Մառնեուլի քաղաքին նվիրված «Մառնեուլոբա» տոնն այս տարի ևս կնշվի:
Վրաստանի էթնիկ փոքրամասնությունների համար նախատեսված «1+4» ծրագրի ուսանողների համար մեկնարկել է պետական գերատեսչություններում վճարովի ստաժավորում անցնելու մրցույթի դիմումների ընդունումը:
Վրաստանի կառավարությունը նախատեսում է Քութայիսիում գտնվող խորհրդարանի նախկին շենքում տեխնոլոգիական հանգույցը (հաբը) բացել մինչև 2025 թվականը:
2024 թվականի հունիսին Թբիլիսիում բնակարանների առքուվաճառքի միջին արժեքը կազմել է 1,271 դոլար 1 քառակուսի մետրի համար:
2024 թվականի հուլիսին Վրաստանի ողջ տարածքում հայտնաբերվել է ապօրինի ծառահատման և փայտանյութի տեղափոխման 51 դեպք:
Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) Աջարիայի ոստիկանական վարչության աշխատակիցներն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում դիտավորյալ սպանության կասկածանքով ձերբակալել են նախկինում բազմիցս դատապարտված, 1974 թ.-ին ծնված Գ. Ջ.-ին:
2024 թվականի առաջին-երկրորդ եռամսյակում բռնության զոհ է դարձել մինչև 13 տարեկան 123 անձ, այդ թվում՝ 51 աղջիկ և 72 տղա, իսկ 14-17 տարեկանների շրջանում 156 անձ՝ 128 աղջիկ և 28 տղա։
Վրաստանի ընդդիմադիր «Կոալիցիա փոփոխությունների համար» միավորման քաղխորհրդի նիստում որոշվել է Նիկա Գվարամիայի, Նիկա Մելիայի հիմնած «Ախալի» կուսակցության, Զուրա Գիրչի Ջափարիձեի հիմնած «Գիրչի» և Էլենե Խոշտարիայի հիմնած «Դրոա» քաղաքական միավորման նոր անվանումը։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն լրագրողներին հայտնել է, որ առաջիկա օրերին պատրաստ է հանդիպել Շովիի ողբերգության ժամանակ զոհվածների ընտանիքների անդամներին, ինչպես նաև բոլոր շահագրգիռ անձանց և խոսել հետաքննության արդյունքների մասին։