Վրաստանի բոլոր քաղաքացիների և ժամանող հյուրերի համար շտապօգնությունը անվճար է:
2020 թվականի փետրվարից մինչև 2022 թվականի հուլիսը Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով կրկնակի վարակման 138 հազար 331 դեպք։
Վրաց-թուրքական մաքսային սահմանին մաքսային կանոնների խախտմամբ առանձնապես խոշոր չափերով թանկարժեք մետաղի՝ ոսկու ջարդոնի արտահանման փաստ է բացահայտվել։
Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիայի խոսքով՝ Վրաստանը չի հրաժարվում տարածքային ամբողջականության վերականգնումից, բայց, քանի դեռ Աբխազիան և Ռուսաստանը դաշնակիցներ են՝ Աբխազիային ոչինչ չի սպառնում։
Վրաստանում գործող մի շարք հասարակական կազմակերպություններ (ՀԿ) հանդես են եկել համատեղ հայտարարությամբ և նշել, որ 2022 թվականի փետրվարից՝ Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայի վրա հարձակումից հետո, Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդները սկսել են վարել հասարակության մեծամասնության տրամադրություններին հակառակ արտաքին քաղաքականություն:
Վրաստանում տեղի ունեցող վերջին զարգացումների լույսի ներքո Վրաստանի ընդդիմադիր «Լելո» կուսակցության առաջնորդ Մամուկա Խազարաձեն պահանջել է անհապաղ ընդունել լյուստրացիոն օրենքը։
Վրաստանում գործող լրատվամիջոցների և ՀԿ-ների «Տեղեկատվական հավաստիություն» կոալիցիան արշավ է սկսվել՝ «Ռուսաստանն է պատերազմ ուզում, ոչ թե Արևմուտքը». Ապատեղեկատվությունը վիրավորում է հերոսների հիշատակը» խորագրով:
Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Գիորգի Խելաշվիլին ասել է, որ Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության կառավարությունն իր նախորդների համեմատ ամենահստակ ու սթափ դիրքորոշումն ունի Ռուսաստանի նկատմամբ։
Զարմանալի չէ, որ Վրաստանի բնակիչները կարող է բացասական վերաբերմունք ունենալ Ռուսաստանի կառավարության և քաղաքացիներիր նկատմամբ։
Վրաստանի քաղաքացիական «Սիրցխվիլիա» («Ամոթ է») շարժման տնօրեն Գիորգի Մժավանաձեն, ով ոստիկանության աշխատակիցներին մեղադրել էր Թբիլիսիի Գլդանի-Նաձալադևի թաղամասի բաժնի շենքում իր նկատմամբ բռնություն գործադրելու մեջ, դատարանի կողմից վարչական իրավախախտ է ճանաչվել և տուգանվել 2 հազար լարիով։
Նավթի գինը միջազգային շուկայում շարունակում է նվազել: Օգոստոսի 5-ի դրությամբ Brent տեսակի նավթը արժե 94,5 ԱՄՆ դոլար, իսկ ամերիկյան WTI տեսակի նավթը նվազել է մինչև 89 դոլար։