Երեկվա օրը համառոտ. օգոստոսի 28

Վրաստանում Գերմանիայի դեսպան Պիտեր Ֆիշերը Վրաստանի քաղաքացիներին կոչ է անում հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցել՝ երկրի համար պատմական պահին հաստատելու իրենց դիրքորոշումը։

Վրաստանի Պատրիարքարանը կառավարությունից ուղղափառությունը պետական ​​կրոն հռչակելու վերաբերյալ առաջարկ է ստացել։

Եվրամիությունը զգուշացնում է Վրաստանին՝ խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տանելու դեպքում ընդդիմադիր կուսակցություններին օրենքից դուրս հայտարարելու ծրագիրը կկործանի երկրի ժողովրդավարությունը` ստիպելով Արևմուտքին կոշտ պատասխան տալ։

Սահմանադրական դատարանը օգոստոսի 29-ի ժամը 11:00-ին կսկսի քննարկել «ռուսական օրենքի» դեմ հայցերը։

«Ապրիլի 29-ին Բիձինա Իվանիշվիլին պատերազմ հայտարարեց սեփական ժողովրդին և երիտասարդությանը»,- այսպես է արձագանքել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Իվանիշվիլիի ելույթին՝ ի պաշտպանություն «ռուսական օրենքի»։

Թբիլիսիի արդարադատության նախարարության շենքի բակում երիտասարդ կնոջ մարմին է հայտնաբերվել։

Վրաստանում ուսանողները և 2024 թվականի քննությունների արդյունքում բուհեր ընդունված դիմորդները պատրաստվում են 2024-2025 ուսումնական տարվա մեկնարկին։

Արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ Վրաստանի մոտ 67 հազար քաղաքացի հյուպատոսական հաշվառման է կանգնած։

Վրաստանի հավաքականի դարպասապահ Գիորգի Մամարդաշվիլին կարիերան կշարունակի անգլիական «Լիվերպուլ» ակումբում։