Վրաստանի կրթության և գիտության (ԿԳ) նախարար Միխեիլ Չխենկելին հաստատել է ինչպես վրացալեզու, այնպես էլ ոչ վրացալեզու (հայկական, ադրբեջանական) հանրակրթական դպրոցների դասաժամերի քանակը, ավելին՝ այստեղ:
Անցած շաբաթվա ընթացքում (14.08-21.08.2022) Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 12 հազար 595 նոր դեպք։
Վրաստանի կառավարության օգոստոսի 22-ին ընդունած որոշմամբ՝ կլինիկաների համար սահմանվել են նոր COVID-սակագներ։
Թբիլիսիի և Բաթումիի միջազգային օդանավակայաններում հայտնաբերվել է 300 հազար ԱՄՆ դոլարից ավելի չհայտարարագրված գումար։
Վրաստանում տեղական արտադրության ձմերուկի և սեխի մեջ նիտրատների ավելցուկ չի արձանագրվել:
Վրաստանում գործող «Սոցիալական արդարության կենտրոն» հասարակական կազմակերպության (ՀԿ) տվյալներով՝ իրենք այցելել են Զուգդիդիի և Ծալենջիխաձիի մունիցիպալիտետների, այսպես կոչված, բաժանարար գծերի մոտ գտնվող Խուրչա և Փախուլանի գյուղեր և ծանոթացել տեղի բնակչության առօրյա խնդիրներին։
ԱՄՆ Պետդեպարտամենտն արձագանքել է Երևանի այն հայտարարությանը, ըստ որի՝ մոտ ժամանակներս կգործարկվեն լաստանավային փոխադրումներ Ռուսաստանի և Վրաստանի միջև, և Հայաստանի բեռնափոխադրողները կկարողանան օգտվել դրանից:
Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի (CPC) միջոցով համաշխարհային շուկա ղազախական նավթի մատակարարումները կարող են նվազել մինչև 15 մլն տոննա:
Քվեմո Քարթլիի նահանգապետ Գիորգի Դոխթուրիշվիլին այցելել է Դմանիսի և տեղում ծանոթացել Դմանիսիում կառուցվող զբոսաշրջային ենթակառուցվածքների նախագծերին։
Վրաստանի նավթ ներմուծողների միության նախագահ Վանո Մվրալաշվիլին հայտնել է, որ վառելիքի գնի նվազումը վաղուց է սկսվել:
Վրացական միջանցքով բեռնաշրջանառությունն աճել է 1 մլն տոննայով: Պաշտոնական տվյալներով՝ 2022 թվականի առաջին 6 ամսում տրանսպորտի ոլորտը փոխադրել է 20,4 մլն տոննա բեռ:
Սիրիայի արտաքին գործերի նախարար Փեյսալ Միկդադը պաշտոնական այցով կմեկնի Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո Հանրապետություն:
2022 թվականի II եռամսյակի տվյալներով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Վրաստանում բջջային ինտերնետի բաժանորդների թիվն աճել է 13 տոկոսով և կազմել 3 մլն 930 հազար 811։