Երեկվա օրը համառոտ. օգոստոսի 2

«Օտարերկրյա ազդեցության» օրենքի ուժի մեջ մտնելու լույսի ներքո Եվրամիությունը քննարկում է Վրաստանին տրամադրվող օգնությունը դադարեցնելու հարցը։

Վաշինգտոնը կշարունակի Վրաստանի պաշտպանական ուժերին հատկացվող օգնությունը, հայտարարել է Վրաստանում  ԱՄՆ դեսպան Ռոբին Դաննիգանը։

Վրաստանի իշխող «Վրացական երազանք»-ի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի մոտ երկու շաբաթ առաջ կորոնավիրուս է հաստատվել։

Միջազգային զբոսաշրջությունից Վրաստանի եկամուտը առաջին կիսամյակում հասել է ռեկորդային՝ 1,9 մլրդ դոլարի։

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսկացության նվիրատուների թվում դեռևս կան բազմամիլիոնանոց տենդերներ շահած ընկերությունների բաժնետերեր:

2024 թվականի ապրիլ-հունիս ամիսներին Facebook և Instagram սոցիալական ցանցերում իշխող «Վրացական երազանք» կուսակցության և նրա ներկայացուցիչների գովազդի վրա ծախսված գումարը գերազանցել է 100 հազար ԱՄՆ դոլարը։

2024 թվականի հուլիսին, նախորդ ամսվա համեմատ, Վրաստանում ամսական գնաճը կազմել է 0,4 տոկոս, իսկ տարեկան գնաճը՝ 1,8 տոկոս։

Վրաստանի միգրացիոն վարչության աշխատակիցներն անցյալ ամիս երկրից արտաքսել են օտարերկրյա 35 քաղաքացու։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին 22 դատապարտյալի ներում է շնորհել:

Բոլնիսիի շրջանային դատարանը շանը ծեծի ենթարկելով սպանած տղամարդուն դատապարտել է 1 տարի 2 ամիս ազատազրկման։

Վրացի ձյուդոիստ (100 կգ) Իլիա Սուլամանիձեն դարձավ իր դեբյուտային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր։ Փարիզի Օլիմպիական խաղերի եզրափակիչում նա պարտվեց ադրբեջանցի Զելիմ Կոցոևին։