Երեկվա օրը համառոտ. օգոստոսի 16

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամ, խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության կոմիտեի նախագահ Միխեիլ Սարջվելաձեն արձագանքել է ամերիկյան The Killers երաժշտական խմբի համերգի միջադեպին:

Ըստ Սարջվելաձեի՝ քանի դեռ Վրաստանը օկուպացված է Ռուսաստանի կողմից, անհնար է խոսել եղբայրության մասին։ Նրա խոսքով, եթե ինչ-որ մեկը ցանկանում է, որ վրացիներն ու ռուսները եղբայրանան, ապա նման դեպքում Վրաստանի համար գլխավոր առաջնահերթությունը Վրաստանի ապաօկուպացումն է։

«Այստեղ սկսվում և ավարտվում են բոլոր հարցերը: Քանի դեռ Վրաստանն այս վիճակում է, որ նրա 20 տոկոսն օկուպացված է Ռուսաստանի Դաշնության կողմից, եղբայրության մասին խոսել հնարավոր չէ»,- ասել է Սարջվելաձեն։

Ի դեպ, օգոստոսի 15-ին The Killers խմբի մենակատարը Շեկվեթիլիում կայացած համերգի ժամանակ ռուս թմբկահարիի է բեմ բարձրացրել, որին հետևել է հանդիսատեսի մի մասի բողոքը։

Օգոստոսի 15-ին The Killers-ը հայտարարություն է տարածել և ներողություն խնդրել վրացի հանդիսատեսից Վրաստանի կառավարության նախաձեռնությամբ Black Sea Arena-ում կայացած համերգում տեղի ունեցած միջադեպի համար։

Ուշագրավ է նաև, որ Վրաստանի կառավարությունը 70 մլն լարի է ծախսում արտասահմանցի արտիստների մասնակցությամբ Black Sea Arena համերգներ անցկացնելու համար։ Բացի The Killers-ից, նախատեսվում է նաև Imagine Dragon-ի համերգը։

 

 

 

 

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամ, խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության կոմիտեի նախագահ Միխեիլ Սարջվելաձեն արձագանքել է ամերիկյան The Killers երաժշտական խմբի համերգի միջադեպին:

Colliers Georgia առաջատար դիվերսիֆիկացված մասնագիտական ծառայությունների և ներդրումների կառավարման ընկերության հրապարակած հետազոտության համաձայն` 2023 թվականի հուլիսին Թբիլիսիում վաճառվել է 3 540 բնակելի բնակարան։

Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին անօրինական է համարել դիմորդներից մեկին լրացուցիչ քննությանը չընդունելու մասին՝ գնահատման և քննության ազգային կենտրոնի (NAEC) որոշումը:

Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) արտակարգ իրավիճակների կառավարման (ԱԻԿ) ծառայությունից InterPressNews-ին փոխանցել են, որ այս տարվա հունվարի 1-ից հուլիսի 12-ը ծառայությունը ստուգել է 720 օբյեկտի հրդեհային անվտանգությունը։

Այս տարվա ամառվա երկու ամիսներին՝ հունիսի 1-ից հուլիսի 23-ը, Վրաստանում ջրահեղձ է եղել 22 անձ, այդ թվում՝ 9 անչափահաս:

Սիոնի լճում հայտնաբերվել է դեռահասի դի: Այս մասին տեղեկությունը հաստատել են արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից։

Վրաստանի Ռաճայի մարզի Շովի հանգստավայրում տեղի ունեցած տարերային աղետի գոտում ևս մեկ զոհի մարմին է հայտնաբերվել, օգոստոսի 16-ի դրությամբ զոհերի թիվը հասել է 26-ի:

Վերին Լարս անցակետն օգոստոսի 17-ից 26-ը կգործի սահմանափակ ռեժիմով: