Երեկվա օրը համառոտ. օգոստոսի 12

Վիճահարույց «գործակալների օրենքի» ընդունումից հետո առաջին անգամ պաշտոնական այցով Վրաստանում են ամերիկացի սենատոր Ջին Շահինը և կոնգրեսական Մայք Թերները: «Ալիք Մեդիա Վրաստան»-ը ամփոփում է սենատորի և կոնգրեսականի այցն ու ներկայացնում հիմնական ուղերձները:

«Վրացի էմիգրանտների ձայնի կորստի հիմնական պատճառը ընտրատեղամասերի բացակայությունն է, անօրինական արտագաղթողները, որոնք վախենում են գրանցվել հյուպատոսությունում», — ասել է «Ժողովրդի համար» քաղաքական կուսակցության ներկայացուցիչ Անա Դոլիձեն։

Հայ-վրացական սահմանի «Բավրա-Նինոծմինդա» անցակետ ընթացող միջպետական ճանապարհը հիմնանորգվում է:

Վրաստանի հավաքականը Փարիզի օլիմպիական խաղերում ելույթն ավարտեց 7 մեդալով՝ 3 ոսկի, 3 արծաթ և 1 բրոնզ։

Արդարադատության տան մոտ գտնվող հետիոտնային կամրջի ապամոնտաժման պատճառով գիշերը ժամանակավորապես կսահմանափակվի Քուռ գետի աջ ափի ճանապարհային երթևեկությունը:

Թբիլիսիի միջազգային օդանավակայանում գործարկվել է նստեցման ավտոմատացված E-Gate համակարգը։

Վրաստանի գնահատման և քննությունների ազգային կենտրոնը (NAEC) հրապարակել է ընդհանուր մագիստրոսական քննության բոլոր չորս մասերի նախնական արդյունքները:

Հրապարակել է ուսանողական դրամաշնորհային մրցույթի (գրանտի) նախնական արդյունքները:

Վրաստանի Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանի Մեստիայի մունիցիպալիտետում գտնվող Շխելդա լեռան գագաթին դժբախտ պատահարի հետևանքով մահացել է 34-ամյա վրացի ալպինիստ Արչիլ Բադրիաշվիլին։

Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը տեղեկատվություն է հրապարակել օգոստոսի 13-15-ը Վրաստանում սպասվող եղանակի մասին: