Ռուսաստանի Սոչի քաղաքից ASTORIA GRANDE զբոսանավի Բաթումի ժամանման դեմ բողոքի ակցիային մասնակցած ընդդիմադիր «Դրոա» կուսակցության անդամ, բանաստեղծ Գենրի Դոլիձեին Բաթումիի քաղաքային դատարանը տուգանել է 2000 լարիով:
«Ժողովրդավարության հետազոտությունների ինստիտուտ» (DRI) հասարակական կազմակերպությունը (ՀԿ) նոր զեկույց է հրապարակել, որը ներառում է 2023 թվականի հուլիսին օկուպացիոն գծի երկայնքով գտնվող գյուղերի իրավիճակը։
Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտի նախագահ Գիորգի Ծերեթելին ապատեղեկատվություն է որակում տարածված տեղեկությունը, թե Ռիկոթիի լեռնանցքով երթևեկությունը վտանգավոր է։
Սև ծովի Սարփիի հատվածում երիտասարդ է խեղդվել։ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից հայտնել են, որ դեպքը տեղի է ունեցել երեկ, երիտասարդն անհետացել է ծովում, փրկարարները նույն օրը ջրի խորքից դուրս են բերել դին։
Հուլիսի 26-ին և 30-ին Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության շրջակա միջավայրի ազգային գործակալությունը Սև ծովի ջրի որակի հերթական մշտադիտարկումն է իրականացրել։
Վրաստանի գնահատման և քննությունների ազգային կենտրոնը (NAEC) հրապարակել է ուսանողական դրամաշնորհային մրցույթի (գրանտի) նախնական արդյունքները:
NAEC-ը սկսել է հրապարակել ուսուցիչների, ուսուցիչ դառնալ ցանկացողների քննությունների արդյունքները:
Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլի քաղաքում ճանպարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:
Ռուսթավի-Թբիլիսի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել: «Ինֆո Ռուսթավի»-ի տեղեկություններով՝ ավտոմեքենայի 19-ամյա վարորդը տեղում մահացել է:
Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլի քաղաքի քաղաքապետարանը «Մառնեուլոբա» տոնի միջոցառումների կազմակերպման ծառայությունների համար մրցույթ է հայտարարել:
Վրաստանի Ռաճայի մարզի Շովի հանգստավայրում տեղի ունեցած տարերային աղետի գոտում ևս մեկ զոհի մարմին է հայտնաբերվել, այս պահի դրությամբ (19:20) զոհերի թիվը հասել է 24-ի:
Թբիլիսին դեռ չի որոշել՝ արդյոք կարգելի բելառուսական Belavia ավիաընկերության թռիչքները երկրում։
Formula հեռուստաընկերությունը փոխանցում է, որ փաստաթղթեր է ձեռք բերել, որոնցից պարզ է դառնում՝ New City Development ընկերությունը, բացի Թբիլիսիի կենտրոնական փողոցներից մեկում գտնվող «Լագունա Վերե»-ից, գնել է նաև «Լագունա Վերե»-ին հարող տարածքը: