2023 թվականի առաջին կիսամյակում Հարավային Կովկասի երկրներում տնտեսական ակտիվության աճի ցուցանիշով Հայաստանի Հանրապետության ցուցանիշը գերազանցում է Վրաստանի ցուցանիշը։
Բաթումիի քաղաքային դատարանը 18 տարվա ազատազրկման է դատապարտել ընտանիքի անդամին դիտավորությամբ սպանելու համար մեղադրվող քաղաքացուն։
Վրաստանի առողջապահության նախարարությունն արտասահմանյան երեք կլինիկայի անուն է հրապարակել, որտեղ կարող են ախտորոշվել և բուժվել ուռուցքային հիվանդություններով Վրաստանից մեկնած երեխաները:
Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունը հայտարարություն է տարածել և նշել, որ Քութայիսիի օդանավակայանը տրանսպորտային հանգույց դառնալու մեծ ներուժ ունի։
ԱՄՆ պետդեպարտամենտն արձագանքել է Վրաստանի և Չինաստանի միջև ռազմավարական գործընկերությանը և հայտարարել, որ շարունակելու են հետևել հետագա քայլերին։
Վրաստանի ազգային բանկի (ԱԲ) տվյալներով, այս տարվա հունիսին Վրաստանը միջազգային զբոսաշրջությունից ստացել է 395,1 մլն դոլար, ինչը 31 տոկոսով ավելի է նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ և 16 տոկոսով գերազանցում է նախահամաճարակային ժամանակահատվածը։
Վրաստանի երրորդ նախագահ, այժմ ազատազրկված Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է հուլիսի 31-ին Ռուսաստանի Սոչի քաղաքից Վրաստանի Բաթումիի նավահանգիստ նավարկած ASTORIA GRANDE զբոսանավին, որը ռուս զբոսաշրջիկների և երաժիշտների էր բերել Վրաստան:
Անակլիայի նոր խորջրյա նավահանգստի համար մասնավոր գործընկեր ընտրելու գործընթացում որակավորված թեկնածուների նույնականացումը հուլիսի 28-ից հետաձգվել է մինչև սեպտեմբերի 20-ը։
Եվրոպացի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոնը քննադատել է Չինաստանի հետ Վրաստանի կառավարության մերձեցման քաղաքականությունն այն բանից հետո, երբ հրապարակվեց Չինաստան-Վրաստան ռազմավարական գործընկերության մասին համատեղ հայտարարությունը։
Պաշտոնական այցով Չինաստանում գտնվող Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ելույթ է ունեցել Չինաստան-Վրաստան գործարար համաժողովում։ Նա իր անկեղծ ուրախությունն է հայտնել «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում Չինաստանի և Վրաստանի կառավարությունների միջև երկկողմ համագործակցության ծրագրի ստորագրման կապակցությամբ։