Նոյեմբերի 11-ին Թբիլիսի կայցելի եվրոպական 8 երկրների խորհրդարանական պատվիրակությունը:
Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը «լուրջ կասկածներ» է տեսնում Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների հետ կապված։
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) նշում է, որ «Արդար ընտրություններ» (ISFED) հասարակական կազմակերպությունը (ՀԿ) հանդես է եկել «ոչ կոռեկտ, մանիպուլյատիվ և ապակողմնորոշող» հայտարարությամբ։
ԿԸՀ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին ընդհանուր առմամբ 1201 բողոք է ներկայացվել:
Վրաստանի արևմտամետ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներն Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինկիի հետ հանդիպումից հետո լրատվամիջոցների հետ զրույցում ասել են՝ զրույցի հիմնական թեման հոկտեմբերի 26-ի ընտրությունների միջազգային հետաքննությունն էր։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախձիեն ասել է՝ հասարակության շնորհիվ Սալոմե Զուրաբիշվիլիի նախագահությանն ընդամենը երկու ուրբաթ է մնացել:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ասել է՝ Կիևը շփում չունի վրացական իշխանությունների հետ, ինչը, նրա խոսքով, շատ վատ է։
Այս տարվա հոկտեմբերին Վրաստանի պաշտոնական պահուստային ակտիվները մեկ ամսում նվազել են 627,5 մլն դոլարով՝ հասնելով 4,08 մլրդ դոլարի։
«Դաիտովե» կազմակերպությունը կիրակի օրը՝ նոյեմբերի 10-ին, ժամը 18:00-ին Ազատության հրապարակում հայտարարում է հավաք և երթ։ Հայտարարության մեջ ասվում է, որ երթով նոր միասնական պայքարի հիմքն է դրվում։
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն ընտրություններից առաջ գնել է Սամցխե-Ջավախեթի շրջանի Նինոծմինդայի մունիցիպալիտետի գյուղերի բնակիչների ձայները՝ վերցնելով նրանց անձնագրերը ստիպել է քվեարկել իշխող թիմի օգտին: