Վերաքննիչ դատարանը չեղյալ է համարել Թեթրիծկղարոյի քաղաքային դատարանի որոշումը և չի բավարարել ընտրությունների դիտորդական հասարակական կազմակերպությունների (ՀԿ) ներկայացրած բողոքներից ոչ մեկը. դատարանի որոշումը հրապարակվել է նիստի մեկնարկից 23 ժամ անց։
Եվրամիության (ԵՄ) երկրները համատեղ հայտարարություն են տարածել Վրաստանում ընտրակեղծիքների միջազգային հետաքննության անհրաժեշտության, իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ պատժամիջոցների, վիզաների ազատականացման կասեցման վերաբերյալ:
Մառնեուլիում ընտրակեղծարարության փառատոն էր իր բոլոր գույներով, դիտորդական պատվիրակության կազմում Վրաստանում ընտրություններին հետևած Եվրախորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոն խոսել է այն խախտումների մասին, որոնք տեսել ու արձանագրել է սեփական աչքերով։
«Արդար ընտրություններ» (ISFED) կազմակերպության գործադիր տնօրեն Նինո Դոլիձեն խոսել է հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններում հայտնաբերված նոր խախտումների մասին և կենտրոնացել ընտրողների ակտիվության խնդրի վրա։
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայի (Ցխինվալի) նախկին դե ֆակտո նախագահ Անատոլի Բիբիլովի նկատմամբ։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Եվրոպական քաղաքական միության գագաթնաժողովում իր ելույթում կոշտ բնորոշումներ է հնչեցրել Վրաստանի հասցեին։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը համատեղ հայտարարությամբ անհանգստություն են հայտնել Վրաստանում առկա քաղաքական իրավիճակի կապակցությամբ:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին եվրոպական քաղաքական միության գագաթնաժողովի մեկնարկից առաջ զրուցել է եվրոպացի առաջնորդների հետ։
Վրաստանի Օզուրգեթիի մունիցիպալիտետում «Քաղաքացիական շարժում ազատության համար» հասարակական կազմակերպությունը (ՀԿ) «Ռուսական երազանքը գողացել է ընտրությունները» մակագրությամբ բողոքի պաստառ փակցնելու համար կրկին տուգանվել է. այս անգամ՝ 3000 լարիի չափով:
«Վրաստանի երկաթուղի»-ի հաղորդմամբ՝ ուղևորահոսքի ավելացման պատճառով նոյեմբերի 16-ին և 17-ին Թբիլիսի-Բաթումի-Թբիլիսի ուղղությամբ հավելյալ չվերթեր կիրականացվեն։