Ռուսական օկուպացիոն ուժերի ներկայացուցիչները Վրաստանի մեկ քաղաքացու են սպանել: Միջազգային հանրության ներկայացուցիչներն արձագանքել են ռուսական օկուպացիոն ուժերի կողմից Վրաստանի քաղաքացու սպանությանը: Ամերիկայի Միացյալ Նահանգները դատապարտել է ռուսական օկուպացիոն ուժերի կողմից Վրաստանի քաղաքացի Թամազ Գինտուրիի սպանությունը: ԵՄ առաքելությունը դատապարտել է կատարվածը և ցավակցություն է հայտնել հանգուցյալի ընտանիքին ու հարազատներին։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ասել է, որ խորապես վրդովված է և այդ սպանությունը համարում է հարձակում Վրաստանի պետականության վրա: Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իր ցավակցությունն է հայտնել սպանվածի ընտանիքին, ինչպես նաև կոչ է արել օկուպացիոն ռեժիմին համագործակցել բոլոր կողմերի հետ՝ մեղավորին բացահայտելու և պատժելու համար։
CRRC-ի (Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն) անցկացրած հարցումը ցույց է տվել, որ երկրի չափահաս քաղաքացիների միայն մեկ երրորդն է ակնկալում, որ Վրաստանը մինչև տարեվերջ կստանա ԵՄ թեկնածուի կարգավիճակ:
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալու վերաբերյալ դրական որոշման է սպասում։
Թբիլիսիում 18 մետրանոց ավտոբուսները կգործարկվեն հունվարից:
Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Դմանիսի քաղաքի նախկին քաղաքապետ Գիորգի Տատուաշվիլիի վրա հարձակման գործով դատախազությունը երկու անձի նկատմամբ հեռակա մեղադրանք է առաջադրել։
Թբիլիսիի քաղաքային դատարանը Վակեի այգու շատրվանում 2022 թվականի հոկտեմբերի 13-ին հոսանքահարումից մահացած Մարիտա Մեփարիշվիլի գործով 3 տարվա ազատազրկման է դատապարտել Թբիլիսիի քաղաքապետարանի շրջակա միջավայրի պահպանության վարչության նախկին ղեկավար Գիգա Գիգաշվիլիին:
Վրաստանի Քվեմո Քարթլիի Մառնեուլիի քաղաքապետարանը սկսել է ամանորյա միջոցառումների նախապատրաստությունը:
Լրիվ ծանրաբեռնվածության դեպքում ուսուցչի աշխատավարձը կբարձրանա միջինը 500 լարիով և ավելի: