ISET հետազոտական ինստիտուտի մշակած «Խաճապուրի ինդեքս»-ի համաձայն, խաճապուրիի ինդեքսը նախորդ ամիս կրկին աճել է:
Բաթումիի քաղաքապետարանը նախատեսում է էլեկտրոնային մրցույթի հիման վրա տոնածառ գնել 968 հազար 387 լարիով։
«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան»` (ՎԵԻԱ) 16 լրատվամիջոցների ներկայացուցիչների անունից, 2021 թվականի հուլիսի 5-ի դեպքերին առնչվող բողոք է ներկայացրել Ստրասբուրգի դատարան։
Թելավիի քաղաքապետարանի Կոնդոլի գյուղում ամուսնու և նրա կնոջ սպանության համար մեղադրվող տղամարդուն դատարանը դատապարտել է ցմահ ազատազրկման։
Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) տվյալներով, 2022 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին պաշտոնեական հանցագործությունը տարեկան կտրվածքով նվազել է 5,47 տոկոսով:
Վրաստանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը հաստատել է տեղեկությունը, ըստ որի` Թբիլիսիի Աղմաշենեբելի պողոտայում հասարակական կարգը խախտելու համար քաղաքացի է բերման ենթարկվել։
Եվրախորհրդարանի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոնն արձագանքել է Վրաստանի պաշտպանության նախարար (ՊՆ) Ջուանշեր Բուրճուլաձեի և Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Մահմուդ Ադիբի հանդիպմանը, որտեղ, ըստ Վրաստանի ՊՆ-ի, զրույցն ընթացել է տարածաշրջանի առաջ ծառացած նոր մարտահրավերների ու հնարավորությունների շուրջ։
Եվրախորհրդարանի 12 պատգամավորներ կոչ են արել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին` քննարկել Վրաստանի ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերության հիմնադիր Նիկա Գվարամիային ներում շնորհելու հարցը
Ազգային բանկի սահմանած փոխարժեքով` մեկ դոլարի պաշտոնական արժեքը 2.7419 լարի է, իսկ եվրոյինը` 2.6838 լարի։
Վրաստանի Ազգային բանկում կայացած ճեպազրույցում ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին ասել է, որ Վրաստանում երկնիշ տնտեսական աճի և բարձր տնտեսական ակտիվությունը միգրանտների համատեքստում դիտարկելը, մեղմ ասած, սխալ է:
Եվ վերջում՝ նոյեմբերի 7-8-ին Արևմտյան Վրաստանում սպասվում է տաք, առանց տեղումների եղանակ։