Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի գլխավոր տնօրեն Թենգիզ Ցերցվաձեի խոսքով, Վրաստանն աշխարհում առաջիններից է, որը գործնականում կարողանում է կառավարել COVID-19-ը` մնացած շնչառական վարակների պես։
«Վրացական երազանք» իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի կարծիքով՝ «Մթավարի արխիի» գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիայի մասին ԱՄՆ դեսպանատան տարածած հայտարարությունը ոտնձգություն է դատարանի անկախության նկատմամբ:
Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին հանդիպել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) գլխավոր տնօրենի տեղակալ Ժանգ Նիանշանի հետ:
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, 2022 թվականի հոկտեմբերին, նախորդ ամսվա համեմատ, Վրաստանում գնաճը կազմել է 0,5 տոկոս, իսկ տարեկան գնաճը՝ 10,6 տոկոս։
Geostat-ի փոխանցմամբ, տարեկան գնաճի ձևավորման վրա հիմնականում ազդել են հետևյալ խմբերի գների փոփոխությունները, մանրամասն՝ այստեղ:
Եվրամիությունը հայտարարություն է տարածել ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերության հիմնադիր Նիկա Գվարամիայի գործով Վրաստանի վերաքննիչ դատարանի որոշման վերաբերյալ և ընդգծել, որ ուշադիր հետևում է նշված գործին։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չի հայտնել՝ մտադի՞ր է ներում շնորհել ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերության հիմնադիր Նիկա Գվարամիային։
Վրաստանի «Մեդիապաշտպանության կոալիցիան» վերաքննիչ դատարանի որոշումից հետո Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին կոչ է արել ներում շնորհել Գվարամիային։
Դմանիսիի մունիցիպալիտետի Դիդի Դմանիսի (Մեծ Դմանիսի) գյուղում զբոսաշրջության ծրագրի շրջանակներում կառուցվել են զբոսաշրջային արահետներ:
Եվ վերջում՝ նոյեմբերի 4-ին արևմտյան Վրաստանում սպասվում է անձրև, տեղ-տեղ՝ հորդառատ: