Վրաստանի 11-րդ գումարման նորընտիր չլեգիտիմացված խորհրդարանի առաջին նիստում, որին մասնակցեցին միայն իշխող «Վրացական երազանք»-ի պատգամավորները, լրատվամիջոցների աշխատանքը սահմանափակվել էր: Խորհրդարանի նիստին զուգահեռ, խորհրդարանի բակում ցույց էր, վանկարկում էին՝ «ռուսնե՛ր, ստրուկներ», շենքի կողային մուտքերի մոտ տեղակայված էին ոստիկաններ և հատուկջոկատայիններ:
Ի վերջո, միակուսակցական XI գումարման խորհրդարանը ճանաչեց բոլոր 150 պատգամավորների լիազորությունները։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, նախ, խորհրդարանի նիստը հակասահմանադրական որակեց, իսկ ավելի ուշ` օրը «սև երկուշաբթի Վրաստանում»:
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին, ներկայիս վարչապետ Իրակլի Կոբախիձեն և նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին վայր են դրել չլեգիտիմացված խորհրդարանի իրենց պատգամավորական մանդատները։ Կոբախիձեն և Ղարիբաշվիլին նիստի ընթացքում Իվանիշվիլիին կոճակ սեղմել էին «սովորեցնում»:
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն արտաքին գործերի (ԱԳ), արդարադատության և գյուղատնտեսության նախարարների նոր թեկնածուներ է ներկայացրել:
Շալվա Պապուաշվիլին կրկին ընտրվեց Վրաստանի 11-րդ գումարման չլեգիտիմացված խորհրդարանի նախագահ: Չլեգիտիմացված նոր խորհրդարանի առաջին նիստում, որին մասնակցել են միայն իշխող «Վրացական երազանք»-ի պատգամավորները, ընտրվել են նաև երեք փոխնախագահները՝ Գիորգի Վոլսկին, Թեա Ծուլուկիանին և Նինո Ծիլոսանին։ Նոյեմբերի 25-ին նաև Մամուկա Մդինարաձեն քվեարկությամբ «Վրացական երազանք» խմբակցության նախագահ ընտրվեց։
Նոյեմբերի 26-ին Վրաստանի չլեգիտիմացված խորհրդարանը կորոշի նախագահի ընտրության օրը:
«Վրացական երազանք»-ի առաջնորդ Մամուկա Մդինարաձեն Վրաստանի նախագահի թեկնածուի մասին լրագրողների հարցին ի պատասխան հայտարարել է, որ Բիձինա Իվանիշվիլին չի առաջադրվի։
«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ի (GYLA) կարծիքով` եթե Վրաստանի խորհրդարանը ճանաչի նոր անդամների լիազորությունները, դրանով իսկ կխախտի Սահմանադրությունը և խորհրդարանի կանոնակարգը։
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան»-ը հայտարարել է, որ խորհրդարանի առաջին նստաշրջանը և նրա կողմից խորհրդարանի անդամների լիազորությունների ճանաչումը Վրաստանի Սահմանադրության և Վրաստանի խորհրդարանի կանոնակարգի ակնհայտ և կոպիտ խախտում է։
Վրաստանի խորհրդարանի կողմից նոր անդամների լիազորությունների ճանաչումը հակասահմանադրական է և խախտում է Վրաստանի խորհրդարանի կանոնակարգը, հայտարարել է «Արդար ընտրություններ» (ISFED) հասարակական կազմակերպությունը (ՀԿ):
Մամուլի ազատության առումով Հայաստանը Վրաստանից բարվոք վիճակում է:
Վրաստանի նախագահը ներում է շնորհել 8 դատապարտյալի։