Երեկվա օրը համառոտ. նոյեմբերի 22

Վրաստանի չլեգիտիմացված նորընտիր խորհրդարանի առաջին նիստը տեղի կունենա երկուշաբթի օրը՝ նոյեմբերի 25-ին, ժամը 12:00-ին: Վրաստանում հավատարմագրված դեսպանները խորհրդարանի առաջին նիստին չեն հրավիրվել:

Վրաստանյան 23 քաղաքացիական հասարակական կազմակերպություններ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել և նշել, որ հոկտեմբերի 26-ի ընտրություններն անցկացվել են ահաբեկման, հարկադրանքի, տոտալ վերահսկողության, քվեարկության գաղտնիության զանգվածային խախտման, բռնության և ընտրակաշառքի հանցավոր սխեմայով: Նրանց պնդմամբ՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը կեղծել է ընտրությունները։

Եվրամիության (ԵՄ) «տեխնիկական առաքելությունը», որն ուսումնասիրելու է հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների խախտումները, Վրաստան կժամանի առաջիկա շաբաթներին: Վրաստանում հասարակության շրջանում մեծ է հետաքրքրությունը կապված առաքելության անելիքների վերաբերյալ:

Վրաստանում Գերմանիայի դեսպան Պիտեր Ֆիշեր անհանարին է համարել եվրանդամակցության բանակցությունների մեկնարկը։

Վրաստանյան ընդդիմադիր «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդներից Մամուկա Խազարաձեն հանդիպում և քննարկում է առաջարկում նախկին վարչապետ,  այժմ ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության հիմնադիր Գիորգի Գախարիայի թիմին։

Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի թիմը` «Գախարիան Վրաստանի համար» կուսակցությունը խորհրդարան մտնելու մտադրություն չունի:

Հունվարի 1-ից Վրաստանի Հանրային հեռարձակողի գլխավոր տնօրեն Թինաթին Բերձենիշվիլիի աշխատավարձը կբարձրանա 3750 լարիով և կկազմի 16 հազար 250 լարի։

Հայաստանի և Վրաստանի մայրաքաղաքներ Երևանի և Թբիլիսիի միջև կանոնավոր ուղիղ չվերթներ կիրականացվեն:

Թբիլիսիի պետական ​​համալսարանի (ԹՊՀ) առաջին մասնաշենքի բակում և 023 մասնաշենքում ուսանողները շարունակում են պահանջել համալսարանի ռեկտոր Ջաբա Սամուշիայի հրաժարականը, մյուս կողմից՝ ազատ արձակել բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալված ընկերներին։

Նոյեմբերի 19-ին Մելիքիշվիլիի պողոտայում տեղի ունեցած ցույցի ժամանակ բերման ենթարկված 20-ամյա Մաթե Դևիձեն դատապարտեվել է երկու ամսվա ազատազրկման։

Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության Կազմակերպություն (ԵԱՀԿ) Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների միջազգային գրասենյակն (ԺՀՄԻԳ) արձագանքում է Վրաստանում տեղի ունեցող զարգացումներին։

Ձմեռային ժամանակահատվածում՝ դեկտեմբերի 1-ից մարտի 1-ը, Վրաստանի ավտոճանապարհների առանձին հատվածներում պարտադիր է տրանսպորտային միջոցների ձմեռային անվադողերով երթևեկությունը:

Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» առաջնորդ Գիորգի Վաշաձեն հայտարարել է, որ շաբաթ օրը տեղի կունենա մեծամասշտաբ բողոքի ակցիա: Ընդդիմությունը, սակայն, ամբողջությամբ չի բացահայտում շաբաթօրյա հանրահավաքի ծրագիրը:

Նոյեմբերի 25-ին՝ առավոտյան ժամը 09:00-ին, խորհրդարանի շենքի մոտ տեղի կունենա հանրահավաք։