Անցնող օրվա գլխավոր թեման Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի այցն է Քվեմո Քարթլիի մի շարք հայաբնակ գյուղեր:
Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանին Քվեմո Քարթլի այցի շրջանակներում Ռուսթավի քաղաքում ընդունել է նահանգապետ Գիորգի Դոխտուրիշվիլին:
Դոխտուրիշվիլին դեսպան Սմբատյանի հետ Ռուսթավի քաղաքում ունեցած հանդիպումից հետո «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասել է, որ հայկական կողմի հետ համագործակցության մեծ ներուժ կա․ կարելի է համագործակցել ինչպես կրթական, այնպես էլ ենթակառուցվածքային և այլ ոլորտներում:
Քվեմո Քարթլիի մարզ այցի շրջանակներում Մառնեուլիի շրջանի Շահումյան գյուղում Սմբատյանի գլխավորած պատվիրակությանը հյուրընկալեց տիկնիկագործ Արմեն Հովհաննիսյանը:
Սմբատյանը Քվեմո Քարթլի այցի շրջանակներում այցելեց Մառնեուլիի շրջանի Շահումյան գյուղի թիվ 1 հանրային դպրոց, որտեղ կայացավ դեսպանի հանդիպումը Շահումյան, Կարմիր գյուղ և Դամիա գյուղերի բնակիչների հետ:
«Խոժոռնին օրինակելի գյուղ է, քանի որ այստեղ հայերն ու ադրբեջանցիները խաղաղ համագոյակցում են»,- Քվեմո Քարթլի այցի շրջանակներում Խոժոռնի գյուղում բնակիչների հետ հանդիպմանը նշեց Սմբատյանը:
Այցի շրջանակներում Սմբատյանը հանդիպեց Աղքյորփիի բնակիչների հետ. ներկա էին նաև Չանախչի գյուղի բնակիչները:
Մուխրովանիում հատուկ գործողությունների ուժերի նոր ռազմաբազա կկառուցվի: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ելույթ ունենալով հատուկ գործողությունների ուժերի ստեղծման օրվան նվիրված արարողության ժամանակ։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի նախաձեռնությամբ Օրբելյանի պալատում Սվանեթիի օրերով մեկնարկել է «Մարզերի շաբաթը»։
Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանի խոսքով, Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը վերահսկվում է։
Վրաստանում սեզոնային վիրուսների շրջանառությունը չի տարբերվում անցյալ տարիներից, խուճապի մատնվելու պատճառ չկա, հայտարարել է Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան։
Վրաստանում Եվրամիության ներկայացուցչությունն արձագանքել է «Ապաօլիգարխացման մասին» օրինագծին: