Վրաստանի Սահմանադրական դատարանը (ՍԴ) գրանցել է հոկտեմբերի 26-ին կայացած ընտրությունները հակասահմանադրական ճանաչելու պահանջով Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայցը։
Վրաստանի խորհրդարանի 30 ընդդիմադիր անդամներ հայց են ներկայացրել Սահմանադրական դատարան (ՍԴ)՝ հոկտեմբերի 26-ի ընտրությունները հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ։
Թբիլիսիի քաղաքային դատարանը չի բավարարել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ամփոփիչ արձանագրությունը բողոքարկելու ընդդիմության հայցը։
ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերի խոսքով՝ Վրաստանի հետ հարաբերությունների վերանայումը շարունակվում է։
Վրաստանում երիտասարդները պայքարում են ազատության և եվրոպական ապագայի պաշտպանության համար, մենք ամուր կանգնած ենք նրանց կողքին. ԵՄ ներկայացուցչություն։
Ցանկացած հայտարարություն, թե Վրաստանը դեռևս Եվրամիության ճանապարհին է, պարզապես չի համապատասխանում իրականությանը, վրաստանյան Interpressnews լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է Վրաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Մելինե Առաքելյանը:
Վրաստանում ժողովրդավարությունն ավարտված է, Վրաստանը վերածվում է զուտ ավտոկրատական ռեժիմի, «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում ասել է Էստոնիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարկո Միհկելսոնը:
Նոյեմբերի 20-ին Թբիլիսիի պետական համալսարանի առաջին մասնաշենքում հանդիպել են տարբեր բուհերի դասախոսներ և պրոֆեսորներ։
Վրաստանի համալսարանական հասարակությունը (պրոֆեսորներ, դասախոսներ և դոկտորանտներ) հայտարարություն է տարածել՝ դատապարտելով նոյեմբերի 19-ին Թբիլիսիի պետական համալսարանի տարածքի շահարկումը, բռնի ուժով խաղաղ ցույցի ցրումը և ազատության սկզբունքների կոպիտ անտեսումը։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին՝ Ուկրաինային ցուցաբերած համերաշխության համար։
Վրաստանի ֆուտբոլի երիտասարդների հավաքականը (մինչև 21 տարեկան) դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ՝ այսպիսով նվաճելով «Եվրո 2025»-ի ուղեգիր, որը կկայանա հաջորդ տարվա հունիսին Սլովակիայում։
Վրաստանի հավաքականն Ազգերի լիգայի 2024 թվականի մրցաշրջանի վերջին փուլում Չեխիայում 2։1 հաշվով պարտվեց Չեխիայի ընտրանուն։