Նոյեմբերի 18-ին կայացել է Եվրամիության արտաքին գործերի (ԱԳ) նախարարների հանդիպումը: Որոշվել է՝ ԵՄ տեխնիկական առաքելությունը կժամանի Վրաստան և կուսումնասիրի երկրում ընթացող զարգացումները։ Այլ հարցերի շուրջ՝ ընտրությունների գնահատում, պատժամիջոցներ, թե առանց վիզայի ռեժիմի կասեցում, Եվրամիությունում կոնսենսուս չկա: ԱԳ նախարարներից ոմանք հանդիպումն անվանել են «տխուր քննարկում Վրաստանի մասին»:
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Եվրամիության արտաքին գործերի (ԱԳ) նախարարների հանդիպման համատեքստում` նշելով, որ Վրաստանի հետ ԵՄ հարաբերությունները պետք է վերագնահատվեն։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանրությանն առաջարկել է հոկտեմբերի 26-ի ընտրությունների արդյունքների գնահատման սեփական տարբերակը և ներկայացրել յուրօրինակ հակաճգնաժամային ծրագիր։ Նոյեմբերի 18-ին նախագահի նստավայրում կայացած ճեպազրույցում նա ևս մեկ անգամ կրկնել է, որ լեգիտիմ չի ճանաչում անցկացված խորհրդարանական ընտրությունները, նաև նշել է, որ ստեղծված բարդ իրավիճակը երկրում մեծացնում է ապակայունացման ռիսկերը։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայցը Սահմանադրական դատարան է ներկայացրել նախագահի ներկայացուցիչ Էկա Բեսելիան։ Հայցը վերաբերում է սահմանադրական երկու սկզբունքների՝ քվեարկության գաղտնիության և քվեարկության համընդհանուրության խախտմանը։
Թբիլիսիի քաղաքային դատարանը մերժել է «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» (GYLA) հասարակական կազմակերպության միջնորդությունը:
Ուկրաինայի և Ռուսաստանի միջև լայնամասշտաբ պատերազմի մեկնարկից անցել է հազար օր. Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տեսաուղերձ է հղել ուկրաինացի ժողովրդին:
Զուգդիդիի Շոթա Մեսխիի համալսարանում ուսանողների բողոքի ակցիա են անցկացրել:
Նոյեմբերի 19-ի վաղ առավոտյան ոստիկանները բռնի ուժի գործադրմամբ ցրել են Ճավճավաձեի պողոտայում` Թբիլիսիի պետական համալսարանի մոտ ընթացող խաղաղ ցույցը։ Ոստիկանները բերման էին ենթարկել 16 խաղաղ ցուցարարի։
Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին հայտարարություն է տարածել, ըստ որի` ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) երբ սկսել է ձերբակալել Մելիքիշվիլիի պողոտայում երթի մասնակիցներին, հանրահավաքը եղել է խաղաղ և հավաքների ազատության չափանիշներին համապատասխան։
«Թրանսփերենսի Ինթերնեյշնլ-Վրաստան»-ը (TI) և «Արդար ընտրություններ»-ը (ISFED) համատեղ հայտարարություն են տարածել և դատապարտել խաղաղ ցուցարարների նկատմամբ Վրաստանի ներքին գործերի նախարարության բռնի ուժի կիրառումը։
«Ժողովրդավարության հետազոտական կենտրոն»-ը (DRC) նշել է, որ նոյեմբերի 19-ի լուսադեմին ՆԳՆ-ն Թբիլիսիի պետական համալսարանի առաջին մասնաշենքի մոտ «լիովին անհամաչափ ուժ է կիրառել խաղաղ հավաքը ցրելու նպատակով»։