Երեկվա օրը համառոտ. նոյեմբերի 18

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին 2024 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքները կբողոքարկի Սահմանադրական դատարանում (ՍԴ): «Ինչ մեխանիզմներ կան խորհրդարանի նիստը ձախողելու համար» հոդվածը՝ այստեղ:

Նոյեմբերի 18-ին Բրյուսելում Եվրամիության արտաքին գործերի նախարարները քննարկել են Վրաստանում ստեղծված իրավիճակը։ ԵՄ խորհուրդը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցել վրաց ժողովրդին։

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելն առաջարկում է Վրաստանի կառավարությանը տրամադրվող 100 միլիոն եվրոյի օգնությունը վերահղել քաղաքացիական հասարակությանը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով խորհրդարան անցած չորս կուսակցությունները՝ «Կոալիցիա փոփոխությունների համար»-ը, «Ուժեղ Վրաստան»-ը, «Միասնություն — Ազգային շարժում»-ը և «Գախարիան Վրաստանի համար»-ը համատեղ նամակով դիմել են ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելին և ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարներին։

Վրաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նիստի ժամկետները սահմանված են Վրաստանի Սահմանադրությամբ. առաջին նիստը կգումարվի ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակումից ուղիղ 10-րդ օրը՝ նոյեմբերի 25-ին:

Վրաստանի Քվեմո Քարթլիի շրջանի Մառնեուլիի մունիցիպալիտետի 68-րդ ընտրատեղամասում, որը միավորում է երկու գյուղ՝ Օփրեթը և Խոխմելը, հոկտեմբերի 26-ին կայացած ընտրությունների օրը «քվեարկել է» ավելի շատ ընտրող, քան բնակվում է:

«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» (GYLA) հասարակական կազմակերպությունը (ՀԿ) 2024 թվականի խորհրդարանական ընտրությունների քվեարկության գաղտնիության խախտման հետ կապված իրավական պայքարը շարունակում է:

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) միջազգային կազմակերպություններին և դիվանագետներին խնդրում է գնահատել ԿԸՀ նախագահ Գիորգի Կալանդարիշվիլիի դեմ «վարկաբեկման և ահաբեկման արշավը»։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արձագանքել է Վրաստանից չվերահսկվող Աբխազիայում ընթացող զարգացումներին։ Նախագահը դատապարտել է Ռուսաստանի գործողությունները, որը «հապճեպ քայլեր է անում անեքսիայի ուղղությամբ»։

Վրաստանի պաշտպանության նախկին նախարար, «Ֆորմուլա» հեռուստաալիքի հիմնադիր Դավիթ Կեզերաշվիլին արձագանքել է նոյեմբերի 17-ին սոցցանցում տարածված լուրերին, թե Ռուսաստանում հեռակա ազատազրկման է դատապարտվել և միջազգային հետախուզում է հայտարարված։