Ամերիկացի դեմոկրատ սենատոր Ջին Շահինի MEGOBARI Act-ի («Վրաց ժողովրդի ակտ») երկկուսակցական օրինագծին աջակիցների թիվը 10-ով ավելացել է:
Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո հանրապետության խորհրդարանում Սոխումիի և Մոսկվայի միջև ներդրումային «համաձայնագրի» վավերացման գործընթացը ձախողվել է։
Վերջին մի քանի օրվա ընթացքում Սոխումիի օդանավակայանում առաջին տեխնիկական թռիչքներն են իրականացվել, հայտարարել է Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիան։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կարծում է, որ ի վերջո ընդդիմությունը կմտնի նոր գումարման խորհրդարան:
Ուկրաինայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հաղթանակը միայն կուժեղացնի Բիձինա Իվանիշվիլիին, ասել է «Ատլանտյան խորհրդի» Եվրասիայի կենտրոնի ղեկավար Ջոն Հերբսթը:
Վրաստանի քաղաքականությունը մտահոգիչ է, պատճառ է դարձել մի քանի խոշոր ռազմական նախագծերի չեղարկման, հայտարարել է Վրաստանում Գերմանիայի դեսպան Պետեր Ֆիշերը:
Վրաստանյան «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդ Մամուկա Խազարաձեն հայտարարել է` քաղխորհրդի որոշմամբ կուսակցությունը հրաժարվում է պատգամավորական մանդատներից` Կենտրոնական ընտրական հանձնաժողովում (ԿԸՀ) ցրելով ընտրացուցակները:
Վրաստանյան ընդդիմադիր «Կոալիցիա փոփոխությունների համար»-ը լրագրողների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել, ներկայացրել է հավաքած տեղեկատվությունը, որով պնդում են՝ 2024 թվականի ընտրությունները կեղծվել են։
Թբիլիսիի վերաքննիչ դատարանը ընտրությունների արդյունքների չեղարկման մասին «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ի (GYLA) հայցը կքննի առանց բանավոր լսումների:
Վրաստանի դատախազությունը խորհրդարանական ընտրություններում հնարավոր կեղծիքների հետաքննության շրջանակներում կապարանակնքել է ընտրություններում ընտրողների ստուգման սարքերը։
Բաթումիի Շոթա Ռուսթավելիի անվան պետական համալսարանի ցույցին զուգահեռ ուսանողները բողոքի ակցիա են սկսել նաև Թբիլիսիում՝ Իլիայի պետական համալսարանում։
Բաթումիի պետական համալսարանի մի խումբ ուսանողներ արդեն երկրորդ օրն է ակցիա են անցկացնում բուհի շենքում։ Ըստ նրանց՝ 2024 թվականի խորհրդարանական ընտրությունները կեղծվել են։
Վրաստանի ՆԳՆ ավիացիոն անվտանգության վարչության պետի տեղակալին Թբիլիսիի ծայրամասում հայտնաբերել են սեփական մեքենայում հրազենային վնասվածքով։
Վրաստանի Ազգային բանկը (ԱԲ) ազգային հավաքականի խաղացողներին «Եվրո-24»-ի կոլեկցիոն արծաթե մետաղադրամներ է հանձնել, իսկ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլին՝ 2024 թվականի Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունում ձեռք բերած հաջողության համար ոսկե մետաղադրամներ: