Ծալկայի կիրճում (Դաշբաշի կիրճ) նախատեսվում է ակվապարկ բացել:
Վրաստանի պաշտպանության նախարար (ՊՆ) Ջուանշեր Բուրճուլաձեն հայտնել է, որ վրաց-լեհական «Դելտա-Վեբե» ընկերությունը մոտ ապագայում կպատրաստի անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) փորձնական տարբերակը:
Վետերանների գործերի պետական ծառայության նախաձեռնությամբ և Ախալցիխեի քաղաքապետարանի աջակցությամբ Գուլիկո Չափիձեի անվան սրտաբանական կենտրոնի բժիշկներն Ախալցիխեի վետերանների և նրանց ընտանիքի անդամների համար անցկացրել են բարեգործական-բժշկական ակցիա։
2018-2022 թվականներին Թբիլիսիի տարածքում շրջակա միջավայրը թափոններով աղտոտելու պատճառով ընդհանուր առմամբ 4 մլն 446 հազար 623 լարի տուգանք է սահմանվել։
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ 2022 թվականի երրորդ եռամսյակում Վրաստանի տարածք է մուտք գործել 2,3 մլն միջազգային ոչ ռեզիդենտ ճանապարհորդ, ինչը 2,8 անգամ գերազանցում է նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի ցուցանիշը։
Geostat-ի փոխանցմամբ, առևտրային անհավասարակշռության պատճառ է դարձել ներմուծման կտրուկ աճը. այս տարի Վրաստանն արտերկրից գնել է 10,7 մլրդ դոլարի ապրանք, ինչը 33 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ։
Թբիլիսիի Իսանի թաղամասում ավարտվել են Քեթևան Դեդոփալի պողոտայի վերականգնողական աշխատանքները, ճանապարհի երթևեկությունն ամբողջությամբ վերականգնվել է։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։
Այսօր օրհասական է երկրի խոշոր ընդդիմադիր ուժի՝ «Միացյալ ազգային շարժման» (ՄԱՇ) ղեկավար Նիկա Մելիայի պաշտոնանկությունը, որպեսզի կուսակցությունը դառնա ավելի ակտիվ, «ցույցերի դրոշակակիր», խորհրդարանի դիմաց իր համախոհների հետ ճեպազրույցում հայտարարել է «Շարժում հանուն Վրաստանի» հասարակական կազմակերպության ղեկավար, ՄԱՇ-ի ղեկավարի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրած Գիորգի Մումլաձեն: