2024 թվականի 9 ամսում Վրաստանի կառավարությունն արտահաստիքային աշխատավարձերի վրա ծախսել է 408 մլն լարի։ Այս գումարը 43 մլն լարիով ավելի է նախորդ տարվա համեմատ:
Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիան նոյեմբերի 12-ի ուշ երեկոյան «անվտանգության խորհրդի արտակարգ նիստ» էր հրավիրել: Դրան նախորդել էին բողոքի ցույցեր, որոնք սկսվել էին տեղի ընդդիմության ներկայացուցիչների ձերբակալության և կենտրոնական մայրուղու փակման պատճառով։
Վրաստանի նախկին պետական և քաղաքական պաշտոնյաները, նախկին դատավորները, քաղաքացիական շարժումները, գիտական և գեղարվեստական շրջանակները, մասնագիտական միությունները, վերլուծական ոչ կառավարական կազմակերպությունները և նրանց ներկայացուցիչները կոչ են անում արևմտյան երկրներին չճանաչել հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները և ձեռնարկել հնարավոր ամեն միջոց՝ պաշտպանելու վրաց ժողովրդի կամարտահայտությունը։
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեֆ Բորելի խոսքով՝ Վրաստանը լուրջ փոփոխությունների կարիք ունի կրկին ԵՄ անդամակցության թեկնածու համարվելու համար։
Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայիլ Ռոթի խոսքով՝ Եվրամիության մի շարք կառավարություններ արդեն քննարկում են Վրաստանի համար վիզային ռեժիմի կասեցման հարցը։
Թբիլիսիում այցով գտնվող Էստոնիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարկո Միհկելսոնը X սոցիալական ցանցում հրապարակել է նախագահ Զուրաբիշվիլիի հետ իր լուսանկարը և աջակցություն հայտնել վրաց ժողովրդին։
Ընտրությունները գողացել են, բայց Վրաստանի ազատությունը, ժողովրդավարությունը և անդրատլանտյան ընտանիքին անդամակցությունը ձեր ձեռքերում են, Վրաստան կատարած այցից հետո X սոցիալական ցանցում գրել է Լիտվայի Սեյմի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժիգիմանտաս Պավիլիոնիսը։
Խորհրդարանական ընտրություններում 5 տոկոսի շեմը հաղթահարած «Միասնություն-Ազգային շարժում» և «Կոալիցիա փոփոխությունների համար» կոալիցիաները հրաժարվում են պատգամավորական մանդատներից։
Թբիլիսիում մեկնարկել են ամանորյա լույսերի տեղադրման աշխատանքները: Ըստ հաղորդագրության` կլուսավորվեն և կձևավորվեն քաղաքի 90 փողոց և 30 հրապարակ։
Թբիլիսիի միջազգային օդանավակայանից Միլան թռչող Georgian Airways ավիաընկերության ինքնաթիռը վերադարձել է:
«Վերադարձնենք մեր քվեն». նոյեմբերի 13-ի ժամը 12:30-ին այս կոչով կանանց բողոքի ցույց տեղի կունենա Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) մոտ: